20210427151510_May10

Գլխավոր | Հրաշքներ | Տե՛ր, շնորհակալ եմ այն ամենի համար, ինչն արդե՛ն ունեմ:

Տե՛ր, շնորհակալ եմ այն ամենի համար, ինչն արդե՛ն ունեմ:

Սիրելի բարեկամ,  այսօր ուզում եմ կիսվել քեզ հետ իրական հարստության մասսին մի պատմությամբ։ Ե՛կ միասին խորհենք դրա շուրջ:

Մի օր մի շատ հարուստ հայր իր որդուն տարավ ճամփորդության, որպեսզի ցույց տա, թե ինչպես են ապրում աղքատները: Նրանք կանգ առան մի ագարակում և հյուրընկալվեցին մի աղքատ ընտանիքի, որը նրանց հյուրասիրելու շատ բան չուներ:

Երբ վերադարձան  տուն, հայրը հարցրեց որդուն.

  • Հավանեցի՞ր ճամփորդությունը:
  • Այո, հայրիկ, շա՜տ:
  • Տեսա՞ր, թե ինչպես են ապրում աղքատ մարդիկ:
  • Այո՛, – պատասխանեց որդին։
  • Եվ ի՞նչ դաս քաղեցիր ճամփորդությունից:

Որդու պատասխանը հետևյալն էր. «Ես տեսա, որ մենք ունենք մեկ շուն, իսկ նրանք` չորսը: Մենք ունենք լողավազան, որը հասնում է մինչև այգու մեջտեղը, իսկ նրանք` մեծ գետեր, որոնց մեջ նրանք ողջ օրը կարող են լողալ: Մենք մեր պարտեզում ունեք լապտերներ, իսկ նրանց գիշերը աստղերն են լուսավորում: Մեր բակը մինչև դիմացի այգին է, իսկ նրանցը` մինչև հորիզոնը: Մենք մի փոքր տարածք ունենք ապրելու համար, իսկ նրանց առջև անծայրածիր դաշտերն են: Մենք ունենք ծառաներ, ովքեր ծառայում են մեզ, իսկ նրանք ծառայում են միմյանց: Մենք գնում ենք մեզ համար ուտելիք, իսկ նրանք աճեցնում են իրենց ուտելիքը: Մենք մեզ պաշտպանելու համար  մեր տունը շրջապատել ենք բարձր պարսպով, իսկ նրանք իրենց պաշտպանելու համար ունեն բազմաթիվ ընկերներ»։

Տղայի հայրն ասես պապանձվեց:

Տևական լռությունից հետո տղան հավելեց. «Հայրի՛կ, անչափ շնորհակալ եմ, որ ինձ ցույց տվեցիր, թե ինչ է իրենից ներկայացնում  հարուստ լինելը»։

Այն, ինչը մեկի համար անարժեք մի բան է, մյուսի համար մեծ արժեք ունի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ո՞ր տեսանկյունից ես նայում։ 

Սիրելի բարեկամ, իսկ ի՞նչ է քեզ համար իրական հարստությունը: Իրեր, առարկաներ, դիրք, հեղինակություն և նման բանե՞ր, թե՞ Աստծո հետ մտերմությունը, քո ներքին խաղաղությունը, ընկերությունը և այլն:

Մի ասացվածք կա, որն ասում է․ «համեմատությունը սպանում է գոհունակությունը»: Սակայն հաճախ մենք մոռանում ենք իրական հարստությունը և փոխարենը տրտմում ենք այն ամենի համար, ինչ չունենք կամ ինչը փափագում ենք ունենալ:

Աստվածաշունչն ասում է. «Սակայն աստվածապաշտությունը գոհունակության հետ միասին մեծ շահ է։ Որովհետև ոչինչ չենք բերել այս աշխարհ և ոչինչ էլ չենք կարող տանել։ Ուտելիք և հագուստ ունենք, դրանցով բավարարվենք» ‭‭(Ա Տիմոթեոսին‬ ‭6:6-8)

Գոհունակություն ու երախտագիտությունը Աստծո Արքայության երկու հիմնարար արժեքներ են, որոնք չափազանց կարևոր է, որպեսզի մենք ամեն օր կիրառենք մեր կյանքում: Թեև Աստված փափագում է հոգալ մեր կարիքները, մենք պետք է սովորենք գոհանալ այն ամենով, ինչ ունենք այսօր:

Աստծո համար թանկ ու կարևոր զավակ, ես քաջալերում եմ քեզ հենց այսօր շնորհակալ լինել Աստծուց այն ամենի համար, ինչ Նա արդեն իսկ տվել է քեզ: Հիշի՛ր, որ․․․ «Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով նրան, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ» (Բ Պետրոս 1․3

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: