December-30r

Գլխավոր | Հրաշքներ | Սերը մարմին հագավ և բնակվեց մեր մեջ ❤️

Սերը մարմին հագավ և բնակվեց մեր մեջ ❤️

Սիրելի՛ բարեկամ, եթե ուսումնասիրել ես Տեր Հիսուսի կյանքը Աստվածաշնչի չորս Ավետարաններում, ապա հաստատ նկատած կլինես, որ Տերն ամբողջովին ներդրվում էր ցանկացած գործի մեջ, որը սկսում էր: Նա գնում էր այնտեղ, որտեղ զգում էին Իր կարիքը՝ հանրային վայրերում, տաճարում, ամբոխի մեջ և այլն…

Ինչպիսի՜ եռանդ, ինչպիսի՜ նվիրում, ինչպիսի՜ կարեկցանք․․․ Ինչ ես կարծում՝  ո՞րն էր Նրա շարժառիթը։ Աստծո Որդին աշխարհ եկավ՝ ունենալով միայն մեկ դրդապատճառ՝ մեր հանդեպ Իր անսահման սերը․ «Աստված մեր նկատմամբ Իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռոմեացիս 5․8):

Իրականում, Տեր Հիսուսի սերը մեր հանդեպ Նրան մղում էր, որպեսզի Նա ապրի ու գործի միայն մեկ առաքելության համար՝ մարդկության փրկության։ Նրա մեծագույն փափագը ինձ և քեզ փրկելն է։ Մեր հանդեպ Նրա անսահման մեծ սերն էր Նրան մղում հնազանդվելու խաչի տանջալի մահվան հեռանկարին:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու կասկածներ ունեցե՞լ ես Նրա սիրո հարցում, երբ անցել ես ծայրահեղ ծանր իրավիճակներով կամ աղոթքներդ են մնացել անպատասխան: Այսօր Աստված ուզում է քեզ ապացուցել, որ սիրում է քեզ անսահման մեծ սիրով։ Նա ամեն բան արել է, որ դու կյանք ունենաս և ունենաս այն առատությամբ: Նայի՛ր, թե Նա ինչ ընտրեց՝ իմ և քո հանդեպ Իր սիրուց դրդված.

  • Նա թողեց Արարչի Իր փառքը,
  • Նա մարդացավ և դարձավ մեզ նման մեկը,
  • Նա խոնարհեցրեց Իրեն ծառայի աստիճանի և անգամ լվաց Իր աշակերտների ոտքերը,
  • Նա մեր փոխարեն Իր կյանքը զոհեց խաչի վրա,
  • Նա մեր մեղքերը վերցրեց Իր վրա, 
  • Նա հիմա ունի դժոխքի ու մահվան բանալիները։

Գերեզմանը չկարողացավ պահել Տեր Հիսուսին, և Նա հարություն առավ, որպեսզի մեզ նույնպես կյանք պարգևի Իր հարության փառահեղ զորությամբ:

Որտե՞ղ կարող ես ավելի զորեղ սեր գտնել: Աստված սեր է։ Կարելի է նաև ասել, որ խաչի վրա հաղթանակ տանելով մահվան նկատմամբ՝ Տեր Հիսուսը նյութականացրեց Իր Սերը: Նա ապացուցեց այն։

Եթե դու այսօր անցնում ես փորձությունների շրջանով, և չարը քեզ կասկածի մտքեր է ուղարկում Տեր Աստծու քո հանդեպ ունեցած սիրո վերաբերյալ, ապա խորհուրդ եմ տալիս անմիջապես խորհել Տեր Հիսուսի խաչի զոհի մասին: Բացի քո հանդեպ սիրուց, Նա այլ շարժառիթ չուներ։ Նա ապացուցել է Իր սերը քո հանդեպ և սպասում է քո փոխադարձ սիրո արձագանքին․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: