Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ խոստումը․ «Մի՛ վախեցիր, Ես ձեզ կօգնեմ,- ասում է Տերը, քեզ փրկողը․․․» (Եսայի 41.14):
Այս խոսքերը վերաբերում են Աստծու ժողովրդին։ Եվ եթե դու էլ ապաշխարել ես քո պատկերացումներով այս կյանքն ապրելու ընթացքից և նվիրվել Տեր Աստծու կամքը ճանաչելուն և Նրա կամքով այս կյանքն ապրելուն, ապա այս խոստումը նաև քեզ է վերաբերում։ Աստված այս խոսքերով ասում է քեզ հետևյալը․ «Ինձ դժվար չէ քեզ օգնելը։ Ես դա արել եմ նախկինում և նորից եմ պատրաստվում օգնել քեզ»:
Իսկ տեղյա՞կ ես, թե ի՛նչ է Աստված արդեն իսկ արել քեզ համար:
- Նա ներել է քո բոլոր մեղքերը։
- Նա քեզ փրկագնել է Իր արյան գնով։
- Նա քեզ հավիտենական կյանք է պարգևել։
- Եվ շատ այլ բարիքներ է շնորհել քեզ ու քեզ ապահովել կյանքի համար անհրաժեշտ միջոցներով:
Կա՞ մի բան, որ Նա այսօր չի ուզենա անել քեզ համար, եթե արդեն իսկ քեզ համար արել է այսքա՜ն շատ։ Մեր Տիրոջ համար քեզ օգնելը դժվար բան չէ։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, թո՛ղ այս տողերը քաջալերեն քեզ (դրանք դուրս են գրված աստվածաբան Էմիլ Շյուրերի գրվածքներից)։
«Մի՛ վախեցիր, Աստված սիրում է քեզ: Նա քեզ հետ է․․․
Նրա այս խոստումն է, որ պահում է մեր հավատքը:
Վտանգները պտտվում են իմ շուրջը՝ լռելյայն և աննկատ:
Նրանք ասես շրջապատում են և ավելի ու ավելի մոտենում ինձ։
Սակայն Տեր Հիսուսն ինձ ավելի մոտ է, քան այդ վտանգները։
Ես կրկին ու կրկին լսում եմ Նրա ձայնը․
«Այդ Ես եմ, զավա՛կս։ Մի՛ զարհուրիր և մի՛ շփոթվիր։
Ես միշտ քո կողքին եմ։ Ես միշտ տիրում եմ քո կյանքում»:
Այո՛, եթե դու նվիրվել ես Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով ապրելուն, ապա այս խոսքերը նաև քե՛զ են վերաբերում։ Աստված ասում է քեզ այսօր. «Մի՛ վախեցիր, Ես միշտ քեզ հետ եմ»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը