June-22

Գլխավոր | Հրաշքներ | Ուժասպա՞ռ ես եղել․․․

Ուժասպա՞ռ ես եղել․․․


Սիրելի՛ բարեկամ, երբեմն մեր կյանքում պատահում են այնպիսի իրավիճակներ, որոնք բավական սարսափազդու են կամ անհաղթահարելի են թվում: Գրեթե միշտ մենք հասկանում ենք, որ այդ ամենի մեջ ամենաճիշտ արձագանքն, Աստծուն վստահելն է։ Դա այդքան էլ հեշտ չէ գործնականում, և մենք հաճախ բախվում ենք վախի գործոնին։ Մենք գիտակցում ենք, որ պետք է մեր հոգսը հանձնենք Աստծուն և խաղաղվենք։ Սակայն, դա հատկապես դժվար է ծայրահեղ ծանր իրավիճակներում կամ երբ դժվարությունների շրջանով ես անցնում, իսկ կողքիդ չկա մեկը, ով կհասկանա ու կօգնի քեզ։

Այսպիսով, ի՞նչ է պետք անել, երբ մեր կյանքում ի հայտ են գալիս նման իրավիճակներ: Բախվելով նման լրջագույն խնդիրների՝ մարդը կարող է ուղիներ որոնել դրանցից փախչելու համար կամ ,պարզապես, դադարել գործել և առաջ գնալ։ Շատերը նման իրավիճակներում հուսահատվում են ու թևաթափ լինում։ Սակայն այս ամենի մեջ կա նաև բարի լուր։ Եվ այդ բարի լուրն այն է, որ Տեր Հիսուսը խոստացել է, որ երբեք մեզ չի թողնելու և միշտ մեզ հետ է լինելու՝ յուրաքանչյուր օրվա յուրաքանչյուր վայրկյանին:

Եվ հենց նույն Տեր Հիսուսը, Ով մարմնով եկած Աստված է և մարմին ստացած  Աստծու Խոսքը, քո բոլոր դժվարությունների մեջ խորհուրդ կտա ու կաջակցի քեզ: Կարդալով Աստվածաշունչը՝ դու հագենում ես այն խոսքերով, որոնք կզարգացնեն, կսնեն և կամրացնեն հավատքդ: Հեռացրո՛ւ աչքերդ կասկածից, վախից, բոլոր տեսակի անհանգստություններից և բացի՛ր սիրտդ Աստծու Խոսքի առջև, որպեսզի ստանաս քեզ անհրաժեշտ հավատքի չափաբաժինը։

Որպեսզի ունակ լինես անցնելու այդ փոթորիկներով և կյանքի անապատներով, քեզ հարկավոր է ստուգված, փորձված և ապացուցված հավատք: Եվ այդպիսի հավատքը աճում է միայն Աստծու Խոսքը լսելու շնորհիվ։ Հռոմեացիս 10․17 խոսքում կարդում ենք. «Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից»։

Այսպիսով, հավատքը և Աստծու Խոսքի իմացությունը անբաժան են իրարից: Ես քեզ հրավիրում եմ ընթերցել և վերընթերցել Աստվածաշունչը: Աստվածաշնչի ընթերցանությունը թող դառնա քո առօրյայի անբաժանելի մասնիկը։ Աստծու Խոսքը կարդալն ու աղոթելը նույնքան անհրաժեշտ են մեզ համար, որքան սնվելը, քնելն ու շնչելը:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, աղոթում եմ, որ Աստված ամեն օր ամրացնի քո հավատքը և զորացնի քո սիրտը:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: