February-25

Գլխավոր | Հրաշքներ | Ուզո՞ւմ ես, որ կյանքդ լինի բավարարված։

Ուզո՞ւմ ես, որ կյանքդ լինի բավարարված։

Սիրելի՛ բարեկամ, հավանաբար, գիտես, որ որոշ կերակուրներ ավելի սննդարար են, քան մյուսները։

Եթե կանաչեղենից պատրաստված աղցան ես ուտում (ինչը բավականին օգտակար սնունդ է), ապա պետք է բավականաչափ շատ ուտես, որպեսզի կշտանաս։ Իսկ եթե ուտում ես մսային որևէ ուտեստ կամ որևէ շիլա, ապա ավելի հավանական է, որ քո ստամոքսը բավականին երկար ժամանակ իրեն բավարարված կզգա։ ?

Ինչպես, որ մեր մարմինն ունի սննդի կարիք, այնպես էլ հոգին է սնվելու կարիք զգում։ Առանց համապատասխան սննդի մեր հոգին սովից տանջվում է և սպասում, թե երբ ենք մենք այն ճիշտ հոգևոր կերակուրներով լցնելու։ Մատթեոս 4․4 խոսքում կարդում ենք․ «Ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծու բերանից է դուրս գալիս»։

Այո՛, ես և դու կարիք ունենք լսելու, երբ Աստված խոսում է։ Տեր Աստծուն լսելը անհրաժեշտ պայման է ապրելու համար։ Աստծո խոսքերը մեր կյանքի աղբյուրն են։ Դրանք մեր հոգիները լցնում են կյանքով, զորացնում են մեզ, երբ մենք ուժասպառ ենք, և քաջալերում են, երբ թևաթափ ենք լինում, հիասթափված ենք ու գտնվում ենք անկում ապրած վիճակում։ Փա՜ռք Աստծուն Նրա կենդանի ու կենդանացնող Խոսքի համար։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, վերջին անգամ ե՞րբ է Աստված խոսել քեզ հետ։ Ե՞րբ ես Նրանից քո սրտի մեջ կյանք տվող խոսքեր ընդունել։

Թույլ մի՛ տուր, որ հոգիդ սովատանջ լինի։ Սնվի՛ր Աստծո Խոսքով և սնվի՛ր ամեն օր։ Թող քո հոգին սնվի, զորանա և վերականգնվի Աստծո Սուրբ Խոսքի շնորհիվ։

Հրավիրում եմ քեզ հենց հիմա աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես չեմ ուզում միայն մարմնավոր հացով ապրել։ Նաև չեմ ուզում Քո ներկայության ու Քո Խոսքի վայելքն ունենալ անկանոն կերպով կամ շատ հազվադեպ։ Ես ավելին եմ փափագում։ Ավելին եմ ուզում Քո ներկայության ու Քո Խոսքերը լսելու առումով։ Խոսի՛ր ինձ հետ, երբ Աստվածաշունչ եմ կարդում, երբ խորասուզվում եմ Քո Սուրբ Խոսքի մեջ։ Շնորհակալ եմ, որ խոստացել ես, որ Քո շուրթերից դուրս եկած խոսքերը հագեցնելու են իմ հոգու սովը։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։

Առաջարկում եմ այս ուղերձը ընթերցելուց և առաջարկված աղոթքով աղոթելուց հետո լսել նաև այս ընդամենը երկու րոպեանոց կարճ ուսուցումը, որի վերնագիրն է՝ «Ինչպե՞ս ճիշտ ընթերցել Աստվածաշունչը»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: