July-10

Գլխավոր | Հրաշքներ | Որտեղի՞ց է քո ապահովությունը

Որտեղի՞ց է քո ապահովությունը

Սիրելի՛ բարեկամ, եթե այսօր անկեղծ հայացք նետես քո կյանքի վրա, ապա կարո՞ղ ես պատասխանել այս հարցին՝ որտեղի՞ց է քո ապահովությունը։ Հաճախ ապահովության զգացում ունենալու համար մենք շատ բաների վրա ենք մեր հույսը դնում։ Օրինակ՝ 

  • ընտանիքի,
  • աշխատանքի,
  • ֆինանսների,
  • ընկերների,
  • սեփական կարողությունների և ունակությունների,
  • եկեղեցում իրականացվող մեր ծառայությունների և այլն։

Տեր Հիսուսն ասել է. «Եթե մեկն Ինձ մոտ գա, բայց չհրաժարվի իր հորից ու մորից, կնոջից ու զավակներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր կյանքից, նա չի կարող Իմ աշակերտը լինել» (‭‭Ղուկաս‬ ‭14:26‬):

Այս խոսքերը կարող են չափից դուրս խիստ թվալ մեզ։ Բայց իրականում այս պատվիրանը տրվել է մեզ Տիրոջ մեծ ու անսահման սիրուց դրդված։ Այլ կերպ ասած՝ Տեր Հիսուսը պետք է մեր կյանքի առաջին տեղում լինի, և մեր ապահովությունը նախ և առաջ Նրա՛ մեջ պետք է լինի։ 

Ցանկացած այլ բան անցողիկ է ու ժամանակավոր և, ի վերջո, ավարտվելու է։ Բայց Տեր Հիսուսը Միակն է, Ով միշտ մեզ հետ է։ Նա է Հավիտենական Աստված։ Արդյոք կարո՞ղ ես մի ապաստարան գտնել, որն ավելի ապահով լինի քեզ համար, քան Նրա հովանու տակ լինելը։  

Հազարամյակներ առաջ սաղմոսերգուն գրել է այս խոսքերը. «Որովհետև Դու ես իմ վեմը և ամրոցը. Քո անվան համար առաջնորդի՛ր ինձ և հովանի՛ եղիր ինձ։ Հանի՛ր ինձ որոգայթից, որ գաղտնի լարեցին ինձ համար, քանզի Դու ես իմ ապաստանը։ Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին. Դու փրկեցիր ինձ, ո՛վ Տեր, ճշմարի՛տ Աստված» (‭‭Սաղմոս‬ ‭31․3-5):‬‬

Այսօր էլ Տեր Հիսուսը շարունակում է մնալ մեր ամուր ժայռը, ապաստան՝ մեր կյանքի համար և ապահով ծածկոց՝ մեր սրտի համար։ Նա երբեք չի՛ լքի մեզ… Նրա հավատարմությունը կապահովի մեր պաշտպանությունը։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե քո ապահովությունն Աստծու մեջ է, ապա քո կյանքն իրապե՛ս պաշտպանված է։ Առաջարկում եմ լսել ապահովության մասին իմ այս պատգամը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: