Սիրելի՛ բարեկամ, Դավիթ թագավորը հաճախ ընկնում էր ծանրագույն իրավիճակների մեջ։ Նա խոսում է այս մասին իր սաղմոսներից մի քանիսում: Շատ անգամներ Սավուղ թագավորը և շատ ուրիշներ նպատակ էին դնում սպանել նրան։ Սակայն, երբ Դավիթը հայտնվեց նման հուսահատ իրավիճակներից մեկում, նա հայտարարեց. «Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը» (Սաղմոս 121․2-3):
Դավիթը մահվան սպառնալիք էր զգում, քանի որ իրեն ատող մարդիկ շատ վճռական էին տրամադրված, որպեսզի հայտնաբերեին իրեն և սպանեին։ Բայց նա վստահաբար ասում էր՝ իմ օգնությունը Տիրոջից է։ Դավիթը հավատում էր Աստծուն: Նա լիովին վստահ էր, որ իր Տերը չի՛ լքի իրեն, այլ հերթական անգամ կգա օգնության և կազատի իրեն ատող մարդկանց սպառնալիքներից:
Ուզում եմ այսօր քեզ ասել և հիշեցնել, որ քո օգնությունը ոչ թե մարդկանց կամ հանգամանքների մեջ է, այլ միայն ու միմիայն Տեր Հիսուս Քրիստոսի մեջ։
Առաջարկում եմ յուրաքանչյուրիս առօրյայի անբաժան մասնիկը դարձնել Տեր Աստծու հետ զրուցելն ու մեր ծանր ժամանակներում առաջինը հենց Նրա՛ն դիմելը։ Ե՛կ Դավթի նման ամեն իրավիճակում՝ անգամ անհույս թվացող իրավիճակներում, վստահենք մեր Տեր Աստծուն։ Նա հավատարիմ է։ Իմ և քո օգնությունը, մեր ազգի ու մեր երկրի օգնությունը Տիրոջից է։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ե՛կ աղոթենք միասին այս կարճ աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, Դավիթ թագավորի պես, ես իմ աչքերը բարձրացնում եմ դեպի Քեզ: Իմ բոլոր խնդիրներին դեմ հանդիման՝ ես որոշում եմ հավատալ այն փաստին, որ կարող եմ ամեն բան հաղթահարել, եթե Դու Քո ողորմությամբ ու շնորհքով օգնես ինձ։ Ես հավատում եմ աստվածաշնչյան այն խոսքին, որն ասում է, որ ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Կրկին ու կրկին շնորհակալ եմ Քո սիրո համար, որ զորացնում է ինձ, և Քո ներկայության համար, որ խաղաղեցնում է ինձ: Թող օրհնյալ լինի Քո սուրբ ու պատվական անունը այսօր և հավիտյան: Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը