October-14

Գլխավոր | Հրաշքներ | Որտեղի՞ց է գալիս քո օգնությունը

Որտեղի՞ց է գալիս քո օգնությունը

Դավիթ թագավորը հաճախ ընկնում էր ծանրագույն իրավիճակների մեջ։ Նա խոսում է այս մասին իր մի քանի սաղմոսներում: Շատ անգամ Սավուղ թագավորը և շատ ուրիշներ նպատակ էին դնում սպանել նրան։ Սակայն, երբ Դավիթը հայտնվեց նման հուսահատ իրավիճակներից մեկում, նա հայտարարեց. «Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը» (Սաղմոս 121․2-3):

Դավիթը զգում էր մոտալուտ մահվան սպառնալիքը, քանի որ իրեն ատող մարդիկ շատ վճռական էին տրամադրված, որպեսզի հայտնաբերեին իրեն և սպանեին։ Բայց նա վստահաբար ասում էր՝ Իմ օգնությունը Տիրոջից է։ Դավիթը հավատում էր Աստծուն: Նա լիովին վստահ էր, որ Իր Տերը չի՛ լքի իրեն, այլ հերթական անգամ կգա օգնության և կազատի իրեն ատող մարդկանց սպառնալիքներից:

Սիրելի բարեկա՛մ, ուզում եմ այսօր քեզ ասել կամ հիշեցնել, որ քո օգնությունը ոչ թե մարդկանց կամ հանգամանքների մեջ է, այլ միայն ու միմիայն Տեր Հիսուս Քրիստոսի մեջ։

Առաջարկում եմ մեր առօրյայի անբաժան մասնիկը դարձնել Տեր Աստծո հետ զրուցելն ու մեր ծանր ժամանակներում առաջինը հե՛նց Նրան դիմելը։ Ե՛կ Դավթի նման ամեն իրավիճակում, անգամ անհույս թվացող իրավիճակներում, վստահենք մեր Տեր Աստծուն։ Նա հավատարիմ է։ Իմ և քո օգնությունը Տիրոջից է։

Աղոթե՛նք միասին․ «Տե՛ր Հիսուս, Դավիթ թագավորի պես, ես իմ աչքերը բարձրացնում եմ դեպի Քեզ: Իմ բոլոր խնդիրներին դեմ հանդիման, ես որոշում եմ հավատալ այն փաստին, որ կարող եմ ամեն բան հաղթահարել, եթե Դու Քո ողորմությամբ ու շնորհքով օգնես ինձ։ Ես հավատում եմ աստվածաշնչյան այն խոսքին, որն ասում է, որ ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Կրկին ու կրկին շնորհակալ եմ Քո սիրո համար, որ զորացնում է ինձ, և Քո ներկայության համար, որը խաղաղեցնում է ինձ: Թող օրհնյալ լինի Քո սուրբ ու պատվական անունը այսօր և հավիտյան: Ամե՛ն»։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: