2021-04-07

Գլխավոր | Հրաշքներ | Որտեղի՞ց են գալիս ամենագեղեցիկ նվերները։ ?

Որտեղի՞ց են գալիս ամենագեղեցիկ նվերները։ ?

Հիմնականում մենք հատուկ առիթներին ենք տալիս կամ ընդունում նվերներ։ Սիրելի բարեկամ, գիտե՞ս արդյոք, թե ինչ եմ մտածում։ Ես կարծում եմ, որ Աստված հատուկ առիթի չի սպասում, որպեսզի մեզ նվերներ տա։ Ես հավատում եմ, որ Աստված դա անում է, որովհետեւ սիրում է մեզ։ Եվ Նա սիրում է մեզ ամեն ժամանակ, ամեն վայրկյան և ամեն ակնթարթ։ 

Աստվածաշունչն ասում է․ «․․․ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա (‭‭Հակոբոս‬ ‭1․17‬

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, քո երկնային Հայրը բարի բաներ է պատրաստել քեզ համար։ Իրականում, Նա լավագույն բաները պահել է հենց քեզ համար։ Ոչինչ չի կարող համեմատվել այն ամենի հետ, որ Նա է ցանկանում տալ քեզ՝ 

  • Իր խաղաղությունը, Իր ուրախությունը, Իր կյանքը։
  • Կարողություն, որպեսզի ավարատին հասցնես այն գործը, առաքելությունն ու կոչումը, որն Ինքը վստահել է քեզ այս երկրի վրա։
  • Զորություն, որպեսզի շարունակես լինել այս աշխարհի լույսը, նույնիսկ երբ դա չափազանց դժվար է դառնում անել։

Այո՛, ինչպես Աստծո Խոսքն է ասում, ամեն բարի և կատարյալ պարգև վերի՛ց է։ Լավագույնների մեջ լավագո՛ւյնը։ Սիրելի բարեկամ, աղոթում եմ, որ դու կարողանաս ընդունել այն ամենն, ինչը քո երկնային Հայրը՝ տիեզերքի Արարիչը որոշել է փոխանցել քեզ այսօր։ 

Թող փառավորվի Տիրոջ Անունը։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: