May 19

Գլխավոր | Հրաշքներ | Որո՞նք են քո աղոթքի կյանքի 3 «ռեժիմները»:

Որո՞նք են քո աղոթքի կյանքի 3 «ռեժիմները»:

Ձեր հեռախոսի մեջ կան զանգի մի քանի ռեժիմներ, որոնցից դուք կարող եք ընտրել. լռության ռեժիմ, վիբրացիայի ռեժիմ կամ զանգի ռեժիմ: Մենք որպես քրիստոնյաներ մեր աղոթքի մեջ նույնպես ունենք այս երեք ռեժիմների կարիքը:

  • Աղոթքի մեջ մենք ունենք լռության ռեժիմի կարիք: Մենք ինչպե՞ս կլսենք Աստծո ձայնը, եթե չենք կարողանում խաղաղվել և լռել: Պետք է խոստովանենք, որ երբեմն մեզ չափազանց դժվար է լուռ մնալը: Եվ ահա թե ինչ է Աստվածաշունչը մեզ սովորեցնում. «Համբերի՛ր և սպասի՛ր Տիրոջը…» (Սաղմոս 37.7):
  • Աղոթքի մեջ մենք կարիք ունենք այսպես կոչված «վիբրացիայի» ռեժիմի… Այլ կերպ ասած, սա այն վիճակն է, երբ մշտապես թույլ ենք տալիս, որ Սուրբ Հոգին մեր ներսից նախազգուշացումներ տա մեզ: Նա մեր Խորհրդատուն է՝ լավագույն Խորհրդատուն․ «Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին Ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար» ‭‭(Հռոմեացիս‬ ‭8․26‬)։
  • Աղոթքի մեջ մենք կարիք ունենք նաև զանգի ռեժիմի, այսինքն` աղոթքի ռեժիմի, երբ մենք բարձրաձայն խոսում ենք Աստծո հետ․ «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն» (‭‭Փիլիպպեցիս‬ ‭4.6):

Շատ կարևոր է, որպեսզի մենք սովորենք համադրել այս երեք ռեժիմները մեր աղոթքի կյանքում:

Իրականում, մեր հեռախոսների մեջ կա ևս մեկ ռեժիմ։ Սակայն այդ մեկից Աստծո հետ հարաբերություններում մենք ամեն գնով պետք է խուսափենք: Դա օդանավի ռեժիմն է (անջատված): Երբ մենք այս ռեժիմի մեջ ենք, մենք չենք կարող զանգել կամ զանգեր ու նամակներ ընդունել:

Սիրելի բարեկամ, մնա կապի մեջ Տիրոջ հետ Սուրբ Հոգու միջոցով, Ով բնակվում է քո մեջ: Կենդանի պահիր քո աղոթքի կյանքը։ Որքան էլ դժվար լինի, փորձիր օրվա մեջ որոշակի ժամանակ հատկացնես Տեր Աստծո հետ հաղորդակցվելուն։ Ջա՛նք արա։ Եթե շատ ես ուզում, սակայն խնդիրների ես բախվում՝ մոռանում ես, ժամանակդ չի բավականացնում կամ մեկ ուրիշ խոչընդոտի առջև ես կանգնել, ապա գրիր մեզ այս գրառման մեկնաբանություններում և մենք կաղոթենք քեզ համար։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: