August-13

Գլխավոր | Հրաշքներ | Ոչ ոք և ոչինչ չի կարող խանգարել Աստծու ծրագրերի իրականացմանը

Ոչ ոք և ոչինչ չի կարող խանգարել Աստծու ծրագրերի իրականացմանը

Սիրելի՛ բարեկամ, այսօր շարունակում ենք ուսումնասիրել Երեմիա 29․11 խոսքը։

Աստվածաշնչում կարդում ենք Տեր Աստծու խոսքերը․ «Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29․11

Այսօր քեզ հորդորում եմ, որ այս խոսքերը ոչ միայն ընթերցես, այլև թույլ տաս, որ դրանք հպվեն քո սրտին ու արձագանքեն քո էության խորքերում։ Տերն այս խոսքերն ուղղում է ինձ և քեզ՝ բոլոր այն մարդկանց, որոնք հավատում են Աստծուն և ընդունում Նրա հայրությունը։ Նա այս խոսքերի մեջ ասես ուզում է ասել հետևյալը․

«Զավա՛կս,

Ես հատուկ ծրագիր ունեմ քո կյանքի համար։

Այն ամենը, ինչ խոսել եմ, 

Այն բոլոր խոստումները, որ քեզ համար եմ պահել,

Այն երազանքները, որ քեզ հետ եմ կապել,

Ամենը, ինչ քեզ է վերաբերվում․․․ դառնալու են իրականություն։

Այո՛, Ես լավագույն կյանք եմ պատրաստել քեզ համար։ 

Ես արդեն իսկ հոգացել եմ քո կյանքի ամեն իրավիճակի համար․

Երբ ձախողումների մեջ ես, հիվանդությունների ընթացքով ես անցնում կամ ֆինանսական խնդիրներ ունես։ 

Ոչ ոք չի կարող չեղարկել կամ կասեցնել այն, ինչն ասել եմ, որ լինելու է քո կյանքում։

Ընդամենը շարունակի՛ր ապրել որպես Իմ զավակ՝ հավատա՛ և վստահի՛ր Ինձ։ 

Դու կարո՛ղ ես առաջ գնալ՝ հաղթահարելով կյանքի բոլոր դժվարությունները։

Ես քեզ երբե՛ք չեմ թողնի․․․
Ես մինչև վերջ քո կողքին եմ լինելու։

Ես քո առջևից եմ գնում։

Այն ճանապարհը, որ դու պետք է անցնես․․․ Ես արդեն անցել եմ։

Ահեղ սարեր են խոնարհվել Իմ առջև, և Ես հաղթահարել եմ ամեն մի խոչընդոտ։

Դու կարող ես վստահել Ինձ և քայլել Իմ ոտնահետքերով» (ըստ Երեմիա 29․11 խոսքի)։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր աղոթում եմ, որ դու ամբողջովին գիտակցես, որ ոչ ոք չի կարող խանգարել Աստծո ծրագրերին։ Ե՛կ մի պահ աղոթենք և վստահությամբ ասենք, որ Տերը գործելու է քո կյանքում․ 

«Հա՛յր, շնորհակալ եմ, որ Քոնն եմ դարձել։ Իմ կյանքը Քեզ է պատկանում, և այն այժմ մեծ արժեք ունի։ Շնորհակալ եմ, որ իմ կյանքի համար Քո կատարյալ ծրագիրն իրականանում է։ Ես հավատում եմ, որ ամեն ինչ տեղի է ունենում իմ հավատքի աճի համար և իմ կյանքում Քո կամքի իրագործման համար։ Այո՛, Տե՛ր, Քո բերանի խոսքը կատարվելու է Քո ձեռքով։ Այն, ինչ Դու ես ասել, անհնար է չեղարկել։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամե՛ն»։  

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: