January-28

Գլխավոր | Հրաշքներ | Ո՞ւմ ես պատրաստվում օրհնել այսօր

Ո՞ւմ ես պատրաստվում օրհնել այսօր

Որոշակի ժամանակ առաջ մեր տանը հավաքվել էինք ընկերներով ու բարեկամներով և զրույցներից մեկի ժամանակ հիշեցինք հին ժամանակների ֆիլմերը։ Մարդիկ այնքա՜ն էին դիտել և այնքա՜ն էին սիրում դրանք, որ գիտեին գրեթե ամեն նախադասությունը, սրամտությունն ու թևավոր խոսքը։ Նրանք սիրում էին այդ ֆիլմերը և առօրյա կյանքում մեջբերումներ էին անում դրանցից։ 

Սիրելի՛ բարեկամ, իսկ մենք՝ քրիստոնյաներս, արդյոք հիշո՞ւմ ենք Տեր Հիսուսի խոսքերը, որոնք գրված են Աստվածաշնչում։ Արդյոք մեջբերո՞ւմ ենք դրանք մեր առօրյա զրույցներում և միմյանց օրհնում ու քաջալերում, խրախուսում ու մխիթարում Նրա խոսքերով։ 

Այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել մեր Տիրոջ մի կարևորագույն խոսքով․ «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք Իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք» (Հովհաննես 13․35):

Այսօր քրիստոնյաների մեջ տարածված է միմյանց աղանդավոր ու շեղված կոչելը։ Այս եկեղեցին մյուսին աղանդավոր է ասում, այն մյուսը սրան՝ շեղված, ու այդպես շարունակ։ Եվ թվում է՝ ով ավելի բարձր բղավի ու ավելի ազդեցիկ խոսի, նա է ճիշտը, իսկ մյուսները՝ սխալ։  Իսկ կարո՞ղ ենք մի պահ լռել ու լսել Տեր Հիսուս Քրիստոսի բնորոշումը, թե ովքե՛ր են Իր ճշմարիտ աշակերտները և ովքեր՝ կեղծ։ Ես ուզում եմ, որ ևս մեկ անգամ միասին ընթերցե՛նք ճշմարիտ եկեղեցուն բնորոշ հատկություններից մեկը, որը կարևորում էր Ինքը՝ Տեր Հիսուսը․ «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք Իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։

Անշուշտ, չափազանց կարևոր է ճշմարիտ վարդապետության մեջ լինելը։ Եկեղեցու վարդապետությունը պետք է հիմնված լինի Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունների վրա։ Հակառակ պարագայում եկեղեցին իրոք շեղված է և հերձվածող։ Սակայն մեծ կարևորություն տալով ճշմարիտ ուսմունքներին՝ Տերն իբրև Իր աշակերտներին բնորոշ հատկություն ներկայացրեց միմյանց հանդեպ սերը, այլ ոչ թե վարդապետությունը։ Առանց ճշմարիտ վարդապետության եկեղեցին շեղված է, իսկ հավատացյալները՝ մոլորված։ Մինչդեռ առանց դիմացինի հանդեպ սիրո՝ ճիշտ վարդապետությունը չի կարող մարդուն դարձնել Քրիստոսի իրական ու ճշմարիտ աշակերտը։

Սերը մեզ մղում է հոգատարության և միմյանց բեռները կրելուն։ Ինչպիսի՜ ուրախություն է ինչ-որ մեկին Տեր Հիսուսի անունով օգնելը։ Դա կարող է լինել ցանկացած օգնություն։ Քո քաջալերական խոսքը, հավանության արժանացնող ժպիտը, մխիթարական խոսքը, օգնության ձեռք մեկնելը մարդու ծայրահեղ դժվարության ժամանակ․․․ Այս ամենը և դեռ շատ ավելին միջոցներ են, որոնք Տերը պարգևել է Իր աշակերտներին՝ ինձ և քեզ, Իր գործն այս երկրի վրա շարունակելու համար։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես հորդորում եմ քեզ այսօր, որ ուշադիր նայես քո շուրջբոլորը։ Ուշադիր և փնտրելով զննի՛ր մարդկանց։ Եվ դու, անշուշտ, կհանդիպես մեկին, ում կարող ես օգնել, խրախուսել, մխիթարել կամ մեղքի ճահճից ազատվելու ճանապարհը ցույց տալ։  

Պատրաստ եղի՛ր ընկալելու մարդկանց կարիքը, որ կա նրանց հայացքների մեջ։ Համոզված եմ, որ եթե փնտրես, Սուրբ Հոգին քեզ կհուշի, թե որոնք են իրական կարիքի մեջ լինող մարդիկ և ինչպիսի կարիքի մեջ են նրանք։ Քո բաժինը նրանց ուշադրության արժանացնելն ու սիրո հոգատարություն դրսևորելն է։

Քեզ օրհնյալ և երջանիկ ընթացք եմ մաղթում այսօր մեր՝ դժվարություններով և անորոշություններով լեցուն այս օրերԱռաջարկում եմ հենց հիմա առանձնանալ և ինքնուրույն աղոթել Տեր Աստծուն, որպեսզի Նա մեզ այսօր Իր հատուկ օրհնության գործիքը դարձնի որոշակի մարդկանց համար և մեզ էլ հանդիպեցնի այդ մարդկանց։ի մեջ: Թո՛ղ դու Քրիստոսի իրական լույսը լինես խավարի մեջ ապրող քո շրջապատի մարդկանց համար։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: