Սիրելի՛ բարեկամ, ամբողջ աշխարհով մեկ բազմաթիվ մարդիկ փնտրում են երջանկության գաղտնիքը՝ «կախարդական մի փայտիկ», որի մեկ հպումը բավարար կլինի երջանիկ կյանք ունենալու համար: Եվ քանի որ նրանք դա, բնականաբար, չեն գտնում, հակադեպրեսանտ դեղերի վաճառքի համաշխարհային վիճակագրությունը գնալով աճ է արձանագրում, աճում է նաև ինքնասպանությունների մակարդակը, և անգամ բավականին նորմալ կյանքով ապրող մարդիկ իրենց ավելի քան դժբախտ են զգում:
Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ ճշմարտությունները․ «Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. Քո առաջ ուրախությունների լիություն կա, և Քո աջ կողմը՝ քաղցրություններ՝ հավիտյան» (Սաղմոս 16.11):
«․․․մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է» (Նեեմիա 8.10)։
Այսօր ես մե՜ծ հույս ունեմ, որ դու գիտակցում ես, որ երջանկությունը մի անձի մեջ է, Ում անունն է Հիսուս Քրիստոս:
Տեր Հիսուսի առաջին ուսուցումը հաճախ անվանում են «Լեռան Քարոզ», որի մեջ կա «Երանիներ» բաժինը։ Այդ ուսուցման մեջ Տերը 9 կարևորագույն սկզբունք է փոխանցում օրհնված կամ երջանիկ կյանք ապրելու համար: Այո՛, Տերը «երանի՜» բառը 9 անգամ օգտագործում է Իր առաջին քարոզի առաջին նախադասությունների մեջ:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսն է երջանկության ճանապարհը։ Նա է այն ճշմարտությունը, որին հավատալու դեպքում կյանքդ կլցվի Նրա բժշկարար ներկայությամբ: Երբ Աստված բնակվում է քո մեջ, դու Նրա լեցունության հետ միասին ընդունում ես նաև Նրա զորությունը, սերն ու իմաստությունը: Այդ ժամանակ ոչ մի իրավիճակ չի կարող քեզ կանգնեցնել կամ խոչընդոտել քո առաջընթացին, որովհետև Տեր Հիսուսը` երջանկության աղբյուրը, ապրում է քո մեջ:
Խորհուրդ եմ տալիս պարզապես հավատքով ու խոնարհությամբ ընթերցել Տեր Հիսուսի այս խոսքերը․ «Եթե մեկն Ինձ սիրում է, Իմ խոսքը կպահի։ Եվ Իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ» (Հովհաննես 14․23):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը