November 12

Գլխավոր | Հրաշքներ | Ո՞րն է ամենաուժեղ հակադեպրեսանտը

Ո՞րն է ամենաուժեղ հակադեպրեսանտը

Սիրելի բարեկա՛մ, ինչպե՞ս ես այսօր զգում քեզ։ Ուրախությա՞մբ ես լցված, թե՞ տրտմությունն ու հուսահատությունն են քո այսօրվա ուղեկիցները։ 

Եթե այսօր քեզ լավ ես զգում, ապա փառաբանությունը կավելացնի քո ուրախությունը։ Եթե քեզ վատ ես զգում կամ նյարդայնացած, ապա փառաբանությունն ամենաուժեղ հակադեպրեսանտն է։ Սկսի՛ր նկատել, որ անգամ ամենամռայլ իրավիճակներում, երբ թվում է թե ամեն բան շատ վատ է, միևնույնն է, դու ունես բազում մեծ ու փոքր պատճառներ ուրախ լինելու համար։

Գրեգորի Տուրպինի «Փոխակերպված կյանքի հակիրճ ուղեցույց» անվանումը կրող իր գրքում հետևյալ պատմությունն է ներկայացնում։ Մի օր վաղ առավոտյան իր ընկերներից մեկը գնացքով ուղևորվելիս է լինում դեպի Փարիզ։ Յուրաքանչյուր ուղևոր տարված էր սեփական մտքերով և բոլորը լուռ նստած էին ու չէին շփվում կողքինների հետ։ Հանկարծ գնացքավարը հայտարարություն է անում. «Ողջույն, հարգելի՛ տիկնայք և պարոնայք։ Ուզում եմ տեղեկացնել, որ մենք ժամանակին տեղ կհասնենք։ Եվ նույնիսկ ժամանակից մի փոքր առաջ ենք անցել ու կարիք չունենք շտապելու։ Այնպես որ մի՛ անհանգստացեք և վայելեք դրսում շողշողացող արևը, գեղեցիկ բնապատկերներն ու թռչունների գեղեցիկ ծլվլոցը։ Հուսով եմ, որ բոլորդ հրաշալի օր եք ունենալու՝ անկախ նրանից, թե ինչով եք այսօր զբաղված լինելու»։ Բոլոր ուղևորները անմիջապես սկսեցին ժպտալ, հայացքները կտրեցին հեռախոսներից, հանեցին ականջակալները և սկսեցին հաղորդակցվել միմյանց հետ։

Գնացքավարն իրավացի էր։ Մարդիկ դադարել են գոհանալ փոքր բաների համար։ Գոհությունը պետք է ընկած լինի Աստծուն ուղղված փառաբանության հիմքում։ Իսկ փառաբանությունը քրիստոնեության սիրտն է, քանի որ. 

  • Երբ կանգնում ենք Աստծո փառավոր ներկայության մեջ, հե՛նց փառաբանությունն է արտահայտում մեր հիացմունքն ու սրտի ուրախությունը մեր Տեր Աստծո հանդեպ։
  • Փառաբանությունը սովորական զգացմունքային դրսևորում կամ ոգևորության արտահայտություն չէ։ Այն անկեղծ ուրախության մի առանձնահատուկ դրսևորում է, որն արտահայտում է Աստծո հանդեպ մեր ունեցած սերը։ 
  • Այն մեր մեջ երախտագիտության մղում է ծնում այն ամենի նկատմամբ, ինչը շրջապատում է մեզ։ Փառաբանությունը բխում է մեր կյանքի և մեզ շրջապատող մարդկանց համար գոհության զգացումից։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, քաջալերում եմ քեզ, որ այսօր շարունակաբար փառաբանես Աստծուն։ Փորձի՛ր հայացքդ կտրել այն ամենից, ինչը չունես կամ կորցրել ես և տեսնել այն ամենն ինչն ունես և Աստված է քեզ պարգևել։ Աստծուն ուղղված փառաբանությունը, որի հիմքում անկեղծ գոհությունն է, լցնելու է քո ներսն ուրախությամբ և իր բժշկարար արձագանքն է գտնելու սրտիդ խորքերում։ 

Եղիր օրհնվա՛ծ, Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: