Տեր Հիսուսի աստվածապաշտության որակներն անհաշվելի են։ Օրինակ, Նրա սերը շատ խորն էր և անհամեմատելի որևէ այլ անձնավորության սիրո հետ։ Այն մեզ կարող է անհասանելի թվալ, բայց, այնուամենայնիվ, Նրա սերն նաև այնքա՜ն մոտ է և այնքան իրական մեր առօրյա կյանքում։
Տեր Հիսուսի որակներից ևս մեկը, որը հատկապես տպավորում է ինձ, Նրա խոնարհությունն է: Տիեզերքի Թագավորը, Ով Ինքն արարիչ Աստված է, չվարանեց ցածրացնել Իրեն, դարձնել Իր կողմից արարված մադու նմանությամբ Մեկը՝ առանց որևէ հեղինակության ու համբավի մի նորածին, Ով պետք է մեծանար ու Իր սերը դրսևորեր մարդկանց հանդեպ՝ նրանց սովորեցնելով ճշմարտության ճանապարհը և փրկեր նրանց՝ խաչի վրա վճարելով յուրաքանչյուր մարդու մեղքի գինը՝ մեր փրկագինը:
Տեսե՛ք, թե ինչ ասաց Տեր Հիսուսը. «Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11․29)։
Այո՛, Տեր Հիսուսի սիրտը՝ Նրա բուն էությունը հեզ է ու խոնարհ: Դա մի որակ չէր, որը Նա զարգացրել էր Իր մեջ քրտնաջան աշխատանքի արդյունքում: Դա մի բան չէր, ինչը Նա փորձում էր հղկել կամքի ուժի և անկոտրում ջանքերի միջոցով: Ո՛չ, դա Նրա սիրող սրտի բնական դրսևորումն էր։ Տեր Հիսո՛ւսն է խոնարհության մեր օրինակը: Նրա խոնարհությունը աննկարագրելի խորը կերպով հպվում է իմ սրտին։
Սիրելի բարեկամ, որպեսզի կարողանաս քայլել, խոսել և սիրել Նրա նման, հրավիրում եմ քեզ խորհելու Նրա խոնարհ էության մասին՝ ձգտելով նմանվել Նրան ամեն օր ավելի ու ավելի դրսևորելով Տեր Հիսուսի հեզության ու խոնարհության որակները քո առօրյա կյանքում:
Երբե՛ք չմոռանաս Աստվածաշունչի այս խոսքը․ «․․․խոնարհությունը փառքից առաջ է գնում» (Առակաց 18․12)։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը