March 27

Գլխավոր | Հրաշքներ | Ո՞վ է գրում քո կյանքի գիրքը

Ո՞վ է գրում քո կյանքի գիրքը

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսն Իր երկրային ծառայության ժամանակ շատ զորավոր գործեր արեց։ Սա ասելով՝ հաճախ մտածում ենք Նրա արած հրաշքների մասին։ Բայց ես նաև ի նկատի ունեմ Նրա կարեկցանքի ու գթասրտության դրսևորումները։ 

Հովհաննեսը, Տիրոջ աշակերտներից մեկը և նույնանուն ավետարանի հեղինակը, ավարտում է ավետարանը հետևյալ խոսքերով․ «Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուսն արեց, որոնք եթե մեկ առ մեկ գրված լինեին, կարծում եմ, թե աշխարհն էլ բավական չէր լինի այդ գրքերը պարփակելու» (‭‭Հովհաննես‬21․25‬‬‬

Եվ դա իրապես ճշմարի՛տ է։ Տեր Հիսուսը հսկայական թվով հրաշքներ է գործել Իր երկրային ծառայության օրերին։ Սակայն ճշմարտությունն այն է, որ Նա դա շարունակում է անել նաև այսօր։ Միլիոնավոր գրքեր կարող են գրվել Տեր Հիսուսի սիրո ու գթասրտության մերօրյա դրսևորումների մասին վկայությունների շուրջ։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ամբողջ հրաշքը նրանում է, որ դու ինքդ կարող ես դառնալ մի կենդանի գիրք, որը պատմում է Տեր Հիսուսի գերբնական ու ողորմասիրտ գործերի մասին։ Դու կարող ես դառնալ այն գիրքը, որի հեղինակը հե՛նց Տեր Հիսուսն է, և Նա այդ գիրքը գրում է քո՛ կյանքի մասին։ 

Միայն պատկերացրու…

  • Քո կյանքի գրքի կազմի վրա ոսկե տառերով գրված է հեղինակի՝ Տեր Հիսուսի անունը։ Իսկ կազմի ձևավորման մեջ գեղեցիկ կերպով ներառված է քո նկարը։ 
  • Տեր Հիսուսը վերցնում է գրիչը և գրում կյանքիդ պատմությունը։ Նա հրաշալի հեղինակ է։ 
  • Այդ գրքի էջերը քո սրտի անկյուններն են, իսկ պարունակությունը՝ քո հավատարմությունն Աստծո հանդեպ ու Նրա գործերը քո կյանքում։

Երբ մենք թույլ ենք տալիս, որ Նա դառնա մեր կյանքի Տերը, ապա Տեր Հիսուսը Իր սիրո գործերն է գրում մեր սրտի էջերի վրա։ Նա մեր կյանքը մի բաց գիրք է դարձնում, մի նամակ, մի վկայություն, որը ոչինչ չի՛ կարող ջնջել, իսկ ժամանակը միայն հարստացնում է դրանում ներառված պատմությունների քանակը և օրհնություն դարձնում այն ընթերցող տարբեր մարդկանց համար։ Այս ամենի մեջ քո կյանքը գրող անտեսանելի Հեղինակը դառնում է աշխարհի համար տեսանելի ու ընկալելի՝ շնորհիվ այն տեսանելի գործերի, որոնք Նա իրագործում է քո կյանքում։ 

Չկա ավելի՜ մեծ հեղինակ, ավելի՜ լավ գրող, որ կկարողանա նման վարպետությամբ գրչին հանձնել քո կյանքի պատմությունը։ Նրա փափագն է Իր կամքը գրել քո սրտի տախտակների վրա։ Երբ քո կյանքի տնօրինումը հանձնում ես Տեր Հիսուսին, ապա մարդկության պատմության գլխավոր գործող Անձը դառնում է քո կյանքի պատմության հեղինակը։ Եվ Նա գրում է Իր պատմությունը քո կյանքի մեջ։ Սա մի պատմություն է քո փոխակերպված, վերականգնված, բժշկված ու ազատագրված կյանքի մասին։

Հավատում եմ, որ այսօր այս գրառման միջոցով Տեր Հիսուսն ուզում է հետևյալը գրել քո սրտի էջերին. «Ես սիրում եմ քեզ անսահման սիրով։ Ես գիտեի քո բոլոր օրերը, երբ դեռ դրանցից ոչ մեկը չկար։ Ես կամեցել եմ, որ դու լույս աշխարհ գաս։ Եվ կամեցել եմ, որ քո կյանքը դառնա Իմ հեղինակած գլուխգործոցը, այն պատմությունը, որը Ես կգրեմ քո կոտրված սրտի վերականգնման ու փոխակերպման մասին»։ 

Առաջարկում եմ ինձ հետ միասին հենց հիմա շնորհակալություն հայտնել Տեր Հիսուսին մեր կյանքում Իր զորավոր գործերի համար. «Տե՜ր, շնորհակալ եմ Քո բոլոր սքանչելի գործերի համար, որ արել ես իմ կյանքում։ Ես չեմ ուզում մոռանալ Քո արած բարիքները։ Ես հրաժարվում եմ իմ կյանքի գիրքը իմ իմաստությամբ և իմ ուժերով գրելու բոլոր փորձերից։ Փոխարենը՝ ես Քե՛զ եմ հանձնում այն գրելու բոլոր հեղինակային իրավունքները։ Ես անսահման շնորհակալ եմ Քեզ իմ գոյության և իմ փրկության հեղինակը լինելու համար։ Ես Քո Խոսքերն ու Քո կամքի ճշմարտությունները ուզում եմ կրել իմ սրտի տախտակների վրա։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: