April 10

Գլխավոր | Հրաշքներ | Նրա հայացքը քե՛զ է ուղղված

Նրա հայացքը քե՛զ է ուղղված

Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք տոնում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, որը ժողովրդի մեջ հայտնի է Ծաղկազարդ անունով։ Իմ փափագն է, որ այս ուղերձը հրաշալի հնարավորություն լինի Նրան քո կյանքի ու քո սրտի մեջ հրավիրելու համար։ Նա գալիս է դեպի քեզ և մեծ սիրով մուտք կգործի քո կյանք նորովի և նորանոր օրհնություններով։ Նա նոր ու թարմ օծություն է բերում Իր հետ՝ օծություն բժշկելու քո մարմինն ու հոգին, օծություն վերականգնելու քո կյանքի ուրախությունն ու խաղաղությունը, օծություն քո կյանքը նոր ու մաքուր էջից սկսելու հնարավորության համար։

«Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձների ընթերցողներից մեկն ինձ մի ձայնային նամակ էր ուղարկել, որում շնորհակալության ու երախտագիտության խոսքերի հետ մեկտեղ վկայում էր Աստծո Խոսքի և մեր քաջալերական ուղերձների բժշկարար ազդեցության մասին։ Նա անցել էր մի շրջանով, որը նկարագրում էր որպես դատարկության ու հոգևոր սառնության շրջան, թեև նախկինում եղել էր Տիրոջ Սուրբ Հոգու կրակով բռնկված մի ծառայող։ 

Ես ինքս քաջատեղյակ եմ նման հիասթափության ու դատարկության զգացողությանը։ Ցավոք սրտի, գրեթե յուրաքանչյուր քրիստոնյա անցնում է կյանքի նման շրջաններով։ Սակայն Աստված նույնն է և չի փոփոխվում։ Տիրոջ աչքերը փնտրում են ամբողջ երկիրը, որպեսզի զորացնի… նման մարդկանց (տե՛ս ‭‭Բ Մնացորդաց‬ 16․9‬)։ 

Աստված տեսնում է այն բոլոր դժվարություններն ու խնդիրները, որոնց միջով անցնում ես՝ լինի դա վիշտ, անարդարություն, միայնություն, գուցե անգամ դավաճանություն։ Նա նաև քո ուրախ ժամանակներն է տեսնում՝ հաղթանակներդ, աղոթքիդ պատասխաններն ու քո կյանքի առաջընթացը։

Այսօր, Նա քաջալերում է քեզ կյանքիդ ցավոտ իրավիճակներին նայելու փոխարեն նայել Իրեն։ Թո՛ւյլ տուր, որպեսզի Նա մուտք գործի քո կյանքի մեջ, որպես Քո էության Տեր և քո կյանքի Թագավոր։ 

Սաղմոս 34.5-6 խոսքերում կարդում ենք. «Նրան նայեցին և լուսավորվեցին, և նրանց երեսը չպիտի ամաչի։ Այս աղքատն աղաղակեց, և Տերը լսեց ու փրկեց նրան իր բոլոր նեղություններից» (‭Սաղմոս‬34.56‬):

Այո՛, երբ քո հուսահատության մեջ աղոթք ես անում Նրան, Աստված լսում ու փրկում է քեզ քո բոլոր անհանգստություններից։ Բոլոր և ոչ թե դրանցից մեկից կամ մի քանիսից։ Սա քո կատարյալ և ամբողջական հաղթանակն է։ Սա թշնամուդ ջախջախիչ պարտությունն է։ 

Ամեն անգամ երբ բեռներդ շատանում են և հոգսերդ ծանրանում քո ուսերին, պարզապես հիշիր, թե որքա՜ն կարևոր մեկն ես քո Տեր Աստծո համար։ 

  • Դու Նրա՛ կամքի համաձայն ես ծնվել։ 
  • Դու Նրա՛ զավակն ես։ 
  • Դու ձևավորվել ես Նրա փառքի համար, ստեղծված ես պայքարի համար։ 
  • Դու Աստծո սիրելին ես։ 
  • Դու ծածկված ես Նրա շնորհքով, շրջապատված ես Նրա փառքով։ 
  • Դու արժեքավոր ես Նրա աչքերում։ 
  • Քրիստոսի հետ ժառանգորդ ես։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, դադարի՛ր լաց լինելուց։ Սրբի՛ր արցունքներդ։ Քո հաղթանակը մոտ է։ Դու մենակ չես… Եթե դառնաս Նրա հավատարիմ աշակերտը, ապա Տեր Հիսուսը խոստում ունի, որ քեզ հետ է լինելու քո կյանքի բոլոր օրերին մինչև ժամանակների վախճանը (տե՛ս Մատթեոս‬28․20 խոսքը‬)։

Տեր Հիսուսի անուշաբույր ներկայությամբ օծված օրհնյալ օր եմ մաղթում քեզ այն Միակի հետ, Ով խոստացել է ամեն օր և ամեն պահի լինել քո կողքին։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: