May-10

Գլխավոր | Հրաշքներ | Յուրաքանչյուր քայլը կարևոր է ?

Յուրաքանչյուր քայլը կարևոր է ?

Սիրելի՛ բարեկամ, ամենահանճարեղ գաղափարները, ամենաազդեցիկ հաջողություններն ու ամենամեծ նվաճումները սկիզբ են առել մարդու սրտի խորքերում ծնված երազանքներից։ Մարդու սրտում թաքնված այս երազանքը նախ դանդաղ աճում է և հանգիստ հասունանում, ինչպես երեխան է սաղմնավորվում ու զարգանում մոր որովայնում: Սակայն քո երազանքի ծնվելու կամ իրականություն դառնալու համար դու պետք է այն սնուցես և ճիշտ խնամք տանես, որպեսզի այն հասունանա։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված ցանկանում է վստահել քեզ ավելի մեծ պարտականություն, ավելի մեծ ծրագրեր, և Նա նպատակ ունի օգտագործելու քո կյանքը որպես հզոր գործիք Իր ձեռքերում մյուսներին ազատագրելու, օրհնելու և փրկելու համար: Գուցե դու արդեն եռանդուն կերպով ծառայում ես Նրան, բայց երբեմն մտքեր ես ունենում, թե.

  • Նրա համար շատ բան չես անում,
  • Այնքան էլ օգտակար չես Արքայության գործի համար,
  • Քիչ պտուղ ես տալիս կամ ընդհանրապես պտուղ չես տալիս, որը պետք է փառավորեր մեր երկնային Հորը:

Աստված ցանկանում է քաջալերել քեզ Իր Խոսքի այս հատվածի  միջոցով. «Նրա տերն ասաց նրան. Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ» (Մատթեոս 25.23):

Փոքր սկիզբը և դեպի երազանքի իրականացում տանող փոքր քայլերը մեծ նշանակություն են իրենց մեջ կրում, քանի որ Աստծո համար յուրաքանչյուր քայլ է կարևոր: Նա ընդունում է քո  նախանձախնդրությունը ու հավատարմությունը, որոնք աստիճանաբար գտնում են իրենց վարձատրությունը Նրա մոտ: Աստված քեզ հետ կիրականացնի անհնարինը քայլ առ քայլ, հաղթանակ հաղթանակի հետևից։ Աստված Իր մոտ հատուկ խնամքով գրանցում է այն ամենը, ինչ դու անում ես Նրա համար:

Հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Շնորհակալ եմ, Տե՛ր, ինձ հիշեցնելու համար, որ այն ամենը, ինչ անում եմ Քեզ համար, դու տեսնում ես, և դրանք ամեն օր ավելի ու ավելի են մոտեցնում հանուն Քեզ ու Քո գործի իմ երազանքների իրականացումը: Շնորհակալ եմ, որ կրթեցիր ինձ, որպեսզի ես կարողանամ ավելի ու ավելի արդյունավետ լինել Քո Արքայության համար և պատասխանատու լինել այն ծրագրերի համար, որոնք դու կվստահես ինձ: Ես ուզում եմ մնալ հեզության ու խոնարհության մեջ և միշտ հնազանդ գործիք լինել Քո ձեռքերում: Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:

Զորացի՛ր, որովհետև դու ընթանում ես Աստծո երազանքը քեզ համար իրականացած տեսնելու ճանապարհով։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: