September29

Գլխավոր | Հրաշքներ | Միշտ ուրախ եղե՛ք…

Միշտ ուրախ եղե՛ք…

Սիրելի՛ բարեկամ, այսօր Սաղմոս 94․18-19  հատվածի մեր ուսումնասիրության վերջին օրն է: Թո՛ւյլ տուր այսօր, որ Տիրոջ խաղաղությունը գա քո կյանքի մեջ։ 

«Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, Քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, Քո մխիթարություններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94.18-19

«․․․ ուրախացնում են ինձ»։ Եթե Աստվածաշունչն ասում է. «Մշտապես ուրախ եղեք» (Ա Թեսաղոնիկեցիս 5․16), ապա դա նշանակում է, որ այս պահանջն իրականացնելը հնարավոր է:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, անկախ մեր ներկա իրավիճակից և մեր կյանք այցելած դժվարություններից՝ Աստված շատ է ուզում զորացնել քեզ Իր ուրախությամբ: Դժվարին իրավիճակներում  մեզ ուժ և զորություն է անհրաժեշտ, և Նա Իր կատարյալ ուրախությունն է ուզում տալ քեզ, որն էլ մեր զորության աղբյուրն է։

«․․․մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է» (Նեեմիա 8․10):

Փառաբանի՛ր Աստծուն և թո՛ւյլ տուր, որպեսզի Նա քեզ լցնի Իր ուրախությամբ: 

Ուրախությունը հզոր զենք է: 

Ահա իմ աղոթքը քեզ համար, որը վերցված է Աստվածաշնչից.

  • Եվ հույսի Աստվածը 
  • թող ձեզ ամեն ուրախությամբ 
  • և խաղաղությամբ լցնի 
  • հավատի մեջ
  • որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով
  • առատանաք (Հռոմեացիս 15․13)

Երբե՛ք մի մոռացիր, որ ուրախությունը չի ծնվում ինքնաբերաբար և ոչ էլ գալիս է դավանությունով ու հռչակումներով։ Ուրախությունն ընդունելը քո որոշումն է՝ հաստատուն որոշում, որը պետք է հենց հիմա կայացնես։

Առաջարկում եմ նաև ժամանակ տրամադրել և լսել «Սուրբ Հոգու պտուղներ» շարքի «Ուրախություն» վերնագրով պատգամը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: