March-25

Գլխավոր | Հրաշքներ | Մեր խոնարհ Արքան… լավագույն առաջնորդն է

Մեր խոնարհ Արքան… լավագույն առաջնորդն է

Տեր Հիսուսի կողմից Իր աշակերտների ոտքերը լվանալը ճիշտ առաջնորդության լավագույն դրսևորումն էր՝ այնպիսի առաջնորդության, որն առավելագույն ազդեցությունն է թողնում առաջնորդության ներքո գտնվողների կյանքերի վրա։

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսին երբեմն անվանում են Ծառա-Արքա: Սա կարող է հակասական թվալ աշխարհի համար և աշխարհի մտածելակերպով առաջնորդվողների համար, սակայն ասվածը խորը հոգևոր իրողություն է: Տեր Հիսուսն ասաց Իր աշակերտներին, որ եթե մեկն ուզում է լինել մեծ, պետք է դառնա բոլորի ծառան:

«Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ուզում է մեծ լինել, պետք է ձեր սպասավորը լինի» (Մարկոս 10.43):

Տեր Հիսուսի առաջնորդությունն հիմնված էր այն փաստի վրա, որ Ինքը եկել էր ծառա լինելու առաքելությամբ. «․․․ինչպես որ Մարդու Որդին չեկավ, որ Իրեն ծառայեն, այլ որպեսզի Ինքը ծառայի և շատերի փոխարեն Իր կյանքը որպես փրկագին տա» (Մատթեոս‬ ‭20.28):‬

Նա ցույց տվեց մարդկանց Իր առաջնորդությունը՝ դրսևորելով կարեկցանք ու սեր, և Նրա սրտի փափագն էր Իր աշակերտներին աճի ավելի մեծ մակարդակի վրա բարձրացնելը:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր ուզում եմ նաև իմ օրհնության և երախտիքի հատուկ խոսքն ուղղել Տեր Հիսուս Քրիստոսի բոլոր այն աշակերտներին, որոնք իրենց կյանքով ու նվիրվածությամբ սիրո ու կարեկցանքի դրսևորման լավագույն օրինակներ են իրենց ընտանիքներում և շրջապատի մարդկանց համար։ Մենք պետք է մարդկանց առաջնորդենք՝ նրանց ծառայելով, և այդ ծառայությունը պետք է լինի նրանց հանդեպ հոգատարությունն ու նրանց բեռը թեթևացնելը։ Ծառա-առաջնորդների ծառայությունը մյուսներին բարձրացնելու և սրբության կյանքի օրինակ լինելու առաջնորդություն է։ 

«Աղաչում եմ ձեր մեջ եղած երեցներին որպես երեց, վկա Քրիստոսի չարչարանքների և մասնակից գալիք փառքի հայտնության. արածեցրե՛ք Աստծու հոտը, որ ձեզ մոտ է՝ վերակացու լինելով ոչ թե ստիպված, այլ հոժարակամ՝ ըստ Աստծու, ոչ թե շահասիրությամբ, այլ հոժարությամբ, ոչ թե նրանց տիրելով, որ բաժին են ընկել ձեզ, այլ հոտին օրինակ լինելով։ Եվ երբ Հովվապետը երևա, փառքի անթառամ պսակը կստանաք» (Ա Պետրոս 5․1-4):

Տեր Հիսուսի օրինակը պետք է դառնա յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի ձգտումն ու փափագը։ Այսօր որոշում կայացրո՛ւ մյուսներին ծառայելու վերաբերյալ և նվիրվի՛ր Քրիստոսի բնույթն արտացոլելու առաքելությանը:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: