July-9

Գլխավոր | Հրաշքներ | Մենք արժանի չենք քրիստոնյա լինելու վեհ կոչմանը

Մենք արժանի չենք քրիստոնյա լինելու վեհ կոչմանը

Սիրելի՛ բարեկամ, արդյոք դու էլ ինձ նման երբեմն զգացողություն ունենո՞ւմ ես, որ չես համապատասխանում Տեր Հիսուսի աշակերտը լինելու «պահանջներին»։ Լինում են պահեր, երբ այդ զգացողությունն առավել տագնապալի է դառնում, և դա լինում է հատկապես այն ժամանակ, երբ սկսում եմ համեմատել ինքս ինձ այս կամ այն հաջողված ծառայողի հետ, նրանց ապրելակերպի կամ ընտանիքների հետ։ Ինձ թվում է, թե նրանք հատուկ օծություն ունեն, և ամեն բան նրանց կյանքում Աստծո կամքին համահունչ է ընթանում։ 

Ուզում եմ ինձ և քեզ քաջալերել այսօր, որովհետև Տեր Հիսուսի աշակերտները նույնպես, որքան էլ դա տարօրինակ թվա, երբեմն «կորցնում էին աշակերտ լինելու իրենց հատկանիշները»։ 

Մի անգամ նրանք սկսեցին վիճաբանել, թե ով է իրենց մեջ «ամենամեծը»։ Մեկ ուրիշ անգամ՝ քնելու ցանկությունը հաղթեց նրանց այն կարևորագույն պահին, երբ Տեր Հիսուսը, Ով գիտեր, որ շուտով պետք է խաչի մահով մահանար, նրանց աջակցության և աղոթքների կարիքն ուներ։ Թեև Պետրոսը երեք անգամ ուրացավ Նրան, սակայն Տեր Հիսուսը նրան վստահեց Իր Եկեղեցու խնամքը։ 

Մենք պետք է հստակ գիտակցենք, որ Քրիստոսի ցանկացած աշակերտ երբեք չի կարող կատարյալ ու անսխալական լինել։ 

Աստված հոգացել է, որ ավետարաններում ոչ միայն աշակերտների փառավոր գործերն ու հոգևոր նվաճումներն արձանագրվեն, այլև, առանց թաքցնելու կամ մեղմացնելու, նկարագրվեն նաև նրանց ձախողումներն ու թերացումները, որպեսզի 2000 տարի անց մենք էլ կարողանանք ասել. «Սա նաև ի՛մ մասին է գրված։ Ես նույնպես ձախողվել եմ։ Ես նույնպես հպարտացել եմ։ Ես նույնպես թույլ գտնվեցի և չխոսեցի ճշմարտությունը։ Սակայն իմ երկնային Հայրը չի դադարում ինձ սիրել, ընդունել և շարունակել իմ բնավորության փոխակերպման ընթացքը, մինչև հասնի Քրիստոսի աշակերտի՝ Իր ակնկալած որակներն իմ մեջ զարգացնելուն»։

Բարի լուրն այն է, որ ոչ մի բան և ոչ ոք չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց։ Աստվածաշնչում ասվում է. «․․․մինչև վերջ ցույց տվեց Իր սերը նրանց հանդեպ, ովքեր այս աշխարհում են ‭‭(Հովհաննես ‭13․1‬): ‭

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբեք չկորցնե՛ս հույսդ։ Չնայած մեր բոլոր թերություններին՝ Աստված չի դադարում մեզ վստահել, եթե միայն շարունակենք փոխվելու ու Նրա ակնկալած հավատացյալը դառնալու մեր ընթացքը։ Հենց մեր տկարությունների ժամանա՛կ է Տերը հայտնում Իրեն և լցնում մեզ Իր փոխակերպող շնորհքի զորությամբ։ 

Աղոթում եմ, որ այսօր այս ճշմարտությունն օրհնություն և քաջալերանք դառնա քեզ համար։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: