20210429194214_May18

Գլխավոր | Հրաշքներ | Մեծահոգության ավետարա՞ն:

Մեծահոգության ավետարա՞ն:

Աստվածաշնչի այս կենտրանական խոսքերից մեկը վկայում է, որ Բարի Լուրը, ամեն բանից առաջ, սիրո դրսևորում հանդիսացող շռայլ նվեր է. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3․16

 Աստվածաշունչը հստակ ասում է նաև, որ մենք հնձում ենք այն, ինչ ցանում ենք․ «Որովհետև ով խնայողաբար է սերմանում, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով առատությամբ է սերմանում, առատությամբ էլ կհնձի» (Բ Կորնթացիս 9․6

Դեռ իմ ապաշխարության առաջին օրից Աստված սովորեցրել է մեզ (ինձ և կնոջս) առատաձեռն լինել Աստծո գործին տրվող հատկացումների ու ֆինանսական աջակցության մեջ, օգնել կարիքի մեջ լինող քույրերին ու եղբայրներին, ծառայողներին և մեր հնարավորության սահմաններում նպաստել ցանկացած նախաձեռնության, որի նպատակը Աստծո Արքայության նպատակների իրագործումն է այս երկրի վրա: Երբ ասում եմ «Աստված սովորեցրել է», դա չի նշանակում, թե մենք կատարյալ հնազանդություն ենք ունեցել հենց ամենասկզբից։ Այդ գործընթացը երբեմն բավականին ցավոտ սովորելու ընթացք է եղել, որովհետև առատաձեռնությունը Աստծո գործի հանդեպ ի ծնե որակ չէ, այլ պետք է զարգացվի Քրիստոսի հետևորդ ու աշակերտ հանդիսացող յուրաքանչյուր անհատի ներսում։ 

Բնությունը նույնպես հիանալի ուսուցիչ է։ Հողագործը կարող է հնձել միայն այն, ինչը նախօրոք ցանել է: Աստվածաշունչը ուսուցանում է, որ նույնը ճշմարիտ է նաև ֆինանսների հարցում: Կարող է տարօրինակ հնչել «ֆինանսները ցանել» արտահայտությունը, սակայն եթե մենք դա ճիշտ կիրառենք, ճիշտ տեղում և ճիշտ սրտով, ապա այն տալու է իր պտուղները:

Ես սրանում աստվածաշնչյան այս ճշմարտության մեջ արդեն այնքա՜ն անգամ եմ համոզվել, որ նույնիսկ դրանց հաշիվն եմ կորցրել: Իմ հավատքի տարիների մեջ ես համոզվել եմ, որ երբ Աստված որևէ օրենք է հաստատում, ապա այն գործում է անխափան կերպով: Պարտադիր չէ հասկանալ ծանրության ուժի օրենքը, որպեսզի համոզվենք, որ երբ մի բան ձեռքիցդ բաց ես թողնում, ապա այն ընկնում է գետնին: Ձգողականությունը օրենք է, ճիշտ այնպես, ինչպես օրենք է նաև, որ մենք հնձում ենք այն, ինչը ցանել ենք։ 

Սիրելի բարեկամ, եթե դու աջակցում ես Աստծո գործին, դու երբե՛ք չես կորցնում տրամադրած աջակցությունդ։ Ճիշտ հակառակը՝ դու ցանում ես Նրա արտում: Մի օր դու հաստատ հնձելու ես այն, ինչ ցանել ես: Աստված երբեք պարտքի տակ չի մնում։ (Տե՛ս Հոբ 41․11 խոսքը)։
Մեր ընծան պարզապես պետք է լինի հոժարական և գիտակցված։ Այլ կերպ ասած, ոչ թե մարդկանց, այլ Տիրոջ համար, ճշմարիտ սրտով, ոչ պարտադրված կամ դժկամությամբ: (Տես Բ Կորնթացիս 9․7 խոսքը)։
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, այսօր, ե՛կ երախտապարտ լինենք Աստծուն Իր մեծահոգության համար և խնդրենք, որպեսզի Նա իր առատաձեռն բնույթը ձևավորի մեր մեջ: Այսօր կիրակի է՝ տերունական օր։ Որոշում կայացրու գնալ եկեղեցի և առանձնահատուկ առատաձեռնությամբ, հոժարական սրտով, քո հնարավորությունների սահմաններում զոհաբերիր ֆինանսներդ Աստծո գործի համար։ Մի՛ արա դա պարտադրված, այլ գիտակցված և որպես քո երախտագիտության նշան։ Վստահի՛ր Աստծուն և ցանի՛ր սերմերդ Նրա արտի մեջ․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: