Երբևէ զգացե՞լ ես, որ մտահոգություններդ այնպես են կառչել քեզ և քո առօրյա կյանքի ճնշումներից այնպես ես ընկճվել, որ հասել ես մի կետի, երբ ինքդ քեզ ասում ես՝ այս ամենից ես երբեք գլուխ չեմ հանի։ Սակայն Աստծուն ուղղված քո փառաբանությունը կարո՛ղ է կոտրել քեզ խեղդող այս բոլոր շղթաները՝ թույլ տալով քեզ ազատ շնչել, որովհետև այս դեպքում քո ուշադրությունը կենտրոնանում է Տիրոջ վրա, այլ ոչ թե այն ամենի, ինչը ճնշում է քեզ։
Սիրելի՛ բարեկամ, Աստծուն փառաբանելն օգնում է, որ քո հոգսերից հայացքդ բարձրացնես դեպի Տերը։ Երբ դավանում ես, թե որքան մեծ է Տերը, ապա դավանում ես նաև, թե որքան փոքր են քո հոգսերը՝ համեմատած Աստծո մեծության հետ։ Փառաբանությունը քեզ ուժ է հաղորդում ամեն բան Աստծուն հանձնելու և Նրա վրա կենտրոնանալու համար։ Քո սիրտն այլևս ծանրաբեռնված չէ, այլ ազատ է քեզ ճնշող բոլոր բեռներից։
Փառաբանության ժամանակ մեզ փոխանցվող հենց այս ներքին ազատության համար է Աստվածաշունչը յուրաքանչյուրիս հրավիրում երկրպագելու Աստծուն․ «Օրհնյալ է Տերը, որ լսում է իմ աղաչանքի ձայնը։ Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը Նրան է հուսացել, և Նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ Նրան իմ օրհներգությամբ» (Սաղմոս 28․6-7):
Աստվածաշնչում կարդում ենք նաև հետևյալ խոսքերը. «Նրանց շրթունքների վրա պտուղն ստեղծող Տերը այսպես է ասում. Խաղաղություն, խաղաղություն թող լինի հեռավորներին ու մերձավորներին,- ասում է Տերը,- ու Ես բժշկելու եմ նրան» (Եսայիա 57․19)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսպիսով, փառաբանությունը միայն այն մարդկանց համար չէ, «որոնց համար ամեն բան լավ է»։ Ինչպիսի վիճակում էլ գտնվի քո սիրտը, և անկախ նրանից, թե ինչի միջով ես անցնում հիմա, հրավիրում եմ քեզ բոլոր հոգսերդ հանձնելու Աստծուն, եթե անգամ այսօր Տիրոջը փառաբանելու ոչ մի մղում չունես քո ներսում։ Բարձրացրո՛ւ ձայնդ և փառաբանի՛ր Աստծուն։ Սրտանց ու անկեղծ փառաբանության շնորհիվ դու ճանապարհ ես բացում, որպեսզի քո կյանքում գործի Տեր Աստծու՝ բժշկող ու ազատագրող զորությունը․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը