december-24

Գլխավոր | Հրաշքներ | Հնազանդություն

Հնազանդություն

Այսօր ավարտում ենք «Դարձի՛ր Երկնքի Արքայության դեսպանը» անվանումը կրող շարքը։ Առաջարկում եմ միասին խորհել աստվածաշնչյան մի կարևորագույն որակի մասին, որը մեզ կօգնի Երկնքի Արքայության դեսպանը լինելու հարցում դառնալ արդյունավետ և մեծ օգուտ բերել մեր Տեր Աստծու Արքայությանը։

Սիրելի՛ բարեկամ, այդ կարևորագույն որակը հնազանդությունն է։ Երբ մենք Աստծու կամքին հնազանդությունը դարձնենք մեր կյանքում գործնական կիրառություն ունեցող որակ, ապա ոչ միայն զորեղ հոգևոր աճ կգրանցենք, այլև կհաստատվենք ու կհմտանանք Աստծու Արքայության դեսպանը լինելու մեր առաքելության մեջ։ 

Աստված կամենում է, որ դու դառնաս Նրա օգնության ձեռքը քո շրջապատի կոտրված սրտերով մարդկանց համար։ Լինել Աստծո Արքայության դեսպանն այս երկրի վրա՝  նշանակում է պատրաստ լինել գործելու, երբ Տերը հրահանգի գործել կամ խոսել։ 

Ահա թե ինչպիսի խոստում ունի Աստված մեզ համար․ «Հիմա եթե իսկապես լսեք Իմ ձայնը և պահեք Իմ ուխտը, այն ժամանակ դուք Ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ բոլոր ազգերից, որովհետև Իմն է ամբողջ երկիրը» (Ելից 19․5

Ի տարբերություն Աստծու սիրո, որ բոլորին տրված է նույն չափով, Աստծու բարեհաճությունը հավասարաչափ չի տրվում ամենքին։ Բարեհաճությունն Աստծո շնորհն է, որը մեզ կարողություն է տալիս, որպեսզի իրականացնենք այն, ինչի համար կանչված ենք։ Եվ հենց հնազանդությո՛ւնն է Տեր Աստծու բարեհաճությանն արժանանալու բանալին, քանի որ Արքայության դեսպանների առաքելությունը կազմող մեծ գործերը վստահվում են նրանց, ովքեր հնազանդություն են դրսևորել փոքր հանձնարարությունների մեջ։   

Երբ զգում ես, որ սիրտդ տկարացել է, և պատրաստ չես հնազանդ լինելու համար զոհաբերել այն, ինչը համարում ես քեզ համար չափազանց թանկ, հիշի՛ր, որ Տերն Իր զորությամբ քեզ կօգնի կայացնել ճիշտ որոշում և Աստծուն հնազանդվելը վեր դասել քո անձնական կապվածություններից։ Աստված բարկացած Հայր չէ, Ով Իր զավակից պահանջում է հնազանդվել՝ անկախ ամեն ինչից։ Երբ Աստված մի բան է մեզնից պահանջում, Նա նաև զորացնում է մեզ, որպեսզի կարողանանք հնազանդվել Իր պահանջներին։ Նա բարի Հայր է։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քաջալերում եմ քեզ, որպեսզի միշտ վստահես Տեր Աստծուն։ Երբ խնդիրներ են ծագում քո կյանքում, դու պետք է ընտրես Աստծուն հետևելու և Նրա խոսքին հնազանդվելու ճանապարհը։ Տերը կզորացնի քեզ և կընդլայնի քո հնարավորությունների սահմանները, և այն, ինչ չես կարողանում անել սեփական ուժերիդ շնորհիվ, կկարողանաս Տեր Աստծու գերբնական միջամտության արդյունքում։ Դարձի՛ր Աստծու Արքայության հավատարիմ դեսպանը։ Դարձի՛ր Աստծու՝ օգնության մեկնած ձեռքը քո շրջապատի մարդկանց համար, և քո միջոցով շատերը կօրհնվեն ու կընդունեն Տիրոջից իրենց համար այնքա՜ն անհրաժեշտ շնորհքն ու ողորմությունը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: