September18

Գլխավոր | Հրաշքներ | Հայացքդ չկտրե՛ս Տեր Հիսուսից

Հայացքդ չկտրե՛ս Տեր Հիսուսից

Սիրելի՛ բարեկամ, երբևէ պատահե՞լ է, որ հայացքդ ինչ-որ մեկի վրա սևեռած լինես և հետո կորցնես նրան մարդկանց բազմության մեջ։ Օրինակ՝ երբ դու գնումներ ես կատարում հանրախանութում և հանկարծ փոքրիկդ կորում է քո տեսադաշտից։ Անմիջապես ներսումդ խուճապ է սկսվում: Հետո, ի վերջո, գտնում ես նրան քաղցրավենիքի կամ խաղալիքների բաժնում․․ Եթե քեզ հետ երբևէ նման բան պատահել է, ապա այդ վախի զգացողությունը բավականին ծանոթ կլինի քեզ․․․ երբ ընդամենը մի քանի վայրկյան հայացքդ կտրում ես երեխայիցդ, և հետո չես կարողանում նրան գտնել։ 

Կա ևս Մեկը, Ումից մենք երբե՛ք չպետք է կտրենք մեր հայացքը։ Եթե դա տեղի ունենա, ապա անմիջապես մեր կյանք կգան վախերն ու տագնապները։ Այդ անձնավորությունը Տեր Հիսուսն է: Այսօր ուզում եմ հորդորել քեզ, որպեսզի Տեր Հիսուսին երբե՛ք քո տեսադաշտից դուրս չթողնես, նույնիսկ՝ մեկ րոպեով: 

Սաղմոսերգուն դարեր առաջ գրել է այս խոսքերը. «Ես ամեն ժամանակ Տիրոջը դրեցի իմ առջև, որովհետև Նա իմ աջ կողմում է. ես չեմ սասանվի» (Սաղմոս 16․8):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հայացքդ միշտ սևեռած պահիր Տիրոջ վրա։ Միշտ Նրան քո հոգևոր աչքերի առջև պահիր: Նա քեզ հետ է ամեն րոպե, նույնիսկ եթե դու չես զգում Նրա ներկայությունը, նույնիսկ եթե որևէ անսպասելի բան է պատահում, որը քեզ ստիպում է տագնապել ու դողալ, կամ բարկանալ ու պոռթկալ, նույնիսկ եթե դու ինչ-ինչ հանգամանքներում մոռանում ես Նրա ներկայության մասին․․․ Նա մի՛շտ քո կողքին է:

Եվ քանի որ Աստված քո կողքին է, դու չպետք է վախենաս քեզ վրա հասած դժվարություններից: Քո հոգևոր հայացքով միշտ որոնի՛ր Տեր Հիսուսին քո կյանքի ցանկացած իրավիճակում և, այդպիսով, կքաջալերվես՝ գտնելով Նրա ներկայությունն ու կկարողանաս քաջալերել նաև մյուսներին: 

Առաջարկում եմ միասին աղոթել այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ, որ գտել ես ինձ, և շնորհակալ եմ այն ամենի համար, որ արդեն իսկ արել ես ինձ համար: Օգնի՛ր ինձ, խնդրում եմ, որ այսօր հայացքս քեզնից չշեղեմ, որպեսզի ոչ թե կենտրոնանամ իմ խնդիրների վրա, այլ աչքերս սևեռեմ Քե՛զ վրա, Տե՛ր: Թո՛ղ աչքերս ողջ օրվա ընթացքում Քո ուղղությամբ նայեն, և երբե՛ք չկորցնեմ Քեզ իմ տեսադաշտից: Խնդրում եմ, որ Քո Սուրբ Հոգով ներշնչես ինձ ու առաջնորդես ինձ իմ բոլոր որոշումների մեջ: Շնորհակալ եմ, իմ սքանչելի՛ Տեր։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով: Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: