March-10

Գլխավոր | Հրաշքներ | Համեմատվելը գողանում է քո ապագան

Համեմատվելը գողանում է քո ապագան

«Քեզ ուրիշների հետ համեմատելը գողանում է քո ապագան: Ե՛կ միասին տեսնենք, թե ինչու…»։

Սիրելի՛ բարեկամ, արդյոք լսե՞լ ես հետևյալ արտահայտությունը. «Հարևանի այգու ծառը միշտ ավելի պտղաբեր է թվում»: Այս արտահայտությունը գործածվում է, երբ որևէ մեկը ենթադրում է, որ ցանկապատի մյուս կողմում ՝ իր հարևանի մոտ, ամեն բան շատ ավելի ավելի լավ է, քան իր մոտ:  

«Ընդամենը պետք է մեկ հայացք գցես… և տեսնում ես, որ նրա բերքն ավելի առատ է, քան քոնը: Նա ավելի տաղանդավոր է, ավելի շատ ընկերներ ունի, ավելի շատ այս, այն և այլն․․․ և այսպես շարունակ»։

Եվ սա կարող է լինել հարևանի այգին, մյուսի ընտանիքը՝ կինը, ամուսինը կամ երեխաները, մեկ ուրիշի աշխատանքն ու աշխատավարձը, կամ անգամ մեկ այլ երկրում բնակվելն ու ապրելը։ Մարդը բնական հակում ունի  մյուսների հետ համեմատվելու և մյուսների ունեցածը գերագնահատելու, իսկ իրենը՝ թերագնահատելու։

Եվ այսպես, համեմատվելը շարունակում է իր կործանարար ընթացքը` գողանալով քո ուրախությունը, ձգտումներն ու շարժառիթները: Հետո վերը թվարկված սխալ տրամաբանությունը հետզհետե խորացնում է իր արմատները. «Ի՞նչ իմաստ ունի շարունակել։ Չէ՞  որ ես անպետք մեկն եմ և երբեք չեմ հաջողվի»: Արդյունքում՝ համեմատվելը գողանում է քո ապագան: Որովհետև դու կանգ առար ճանապարհի կեսին։ Դու չկարողացար տեսնել ո´չ այն առատ հունձքը, որն Աստված պատրաստել էր քեզ համար, ո´չ էլ քեզ համար Նրա ծրագրած լավագույն ընթացքի պտուղները:

Թույլ մի՛ տուր, որ տեսիլքդ կորսվի միայն այն պատճառով, որ դու կարծում ես, թե ավելի պակաս շնորհներ կամ ավելի փոքր կանչվածություն ունես, քան Այսինչյան Այսինչն ու Այնինչ Այնինչյանը :-): Ավելի լավ է՝ աշխատի՛ր քո տաղանդների վրա և ցանիր այն արտը, որն Աստված է քեզ վստահել: Աղոթի´ր և ժամանակ անցկացրո՛ւ Աստծո հետ: Նա գիտի, թե ինչպես ներշնչել քեզ ռազմավարական իմաստությամբ և քո ճանապարհին ճիշտ մարդկանց հանդիպեցնել: Նա իմ կյանքում հենց այդպես է վարվել, երբ ես փափագում էի ծառայել Իրեն հովվական ծառայության մեջ, ինչպես նաև Hisus․am կայքի ու «Քո հրաշքն` ամեն օր» ուղերձների միջոցով։ Համոզված եմ, որ Տերը նույնը կարող է անել նաև քո պարագայում:

Քո գործն Աստծուն վստահելն է: Իսկ Նրա գործը Իր Խոսքի հետևում կանգնելն ու տված խոստումներն իրագործելն է։ Եվ Աստված մշտապես հավատարիմ է Իր խոստումների հանդեպ։ Թվոց 23․19 խոսքում կարդում ենք․ «Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Մի՞թե կասի և չի անի։ Կամ կխոսի և չի՞ կատարի»։

Ընթերցե՛նք  նաև Եսայիա 55․11 խոսքը․ «․․․այնպես էլ կլինի Իմ բերանից դուրս եկած խոսքը. այն ապարդյուն չի վերադառնա Ինձ մոտ, այլ կկատարի Իմ փափագը և հաջողություն կունենա այն բանում, ինչի համար Ես ուղարկել եմ այն»։

Սիրելի՛ Աստծու զավակ, այլևս քեզ երբե՛ք չհամեմատես մյուսների հետ: Պարզապես շարժվի´ր առաջ: Դու, անշուշտ, անփոխարինելի չես, սակայն առանձնահատուկ ես և շատ արժեքավոր Տեր Աստծու համար:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: