June-24 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Կյանքիդ ծանր իրավիճակները ժամանակավոր են

Կյանքիդ ծանր իրավիճակները ժամանակավոր են

Երբեմն մենք ստիպված ենք անցնել այնպիսի հանգամանքներով, որոնք չեն տեղավորվում մեր պատկերացումների մեջ, և չենք հասկանում, թե դրանք ինչու՞ են եկել մեր կյանք: Սակայն, եթե միայն հավատանք Աստծու խոստմանը, որ Իրեն սիրողների համար ամեն բան գործում է դեպի բարին, ապա կքաջալերվենք Նրա Խոսքով և, անգամ ամենադժվար իրավիճակներում, հույս կընդունենք ապագայի համար:

Սիրելի՛ բարեկամ, ուղերձների նպատակը, որոնցով կկիսվեմ քեզ հետ առաջիկա յոթ օրերի ընթացքում, այն է, որ Աստծու Խոսքի հետևյալ ազատարար ճշմարտությունն անջնջելի կերպով գրվի մեր սրտում՝ Աստծուն սիրող մարդկանց համար ամեն բան գործադրվում է դեպի բարին:

Ահա՛ այդ հիասքանչ աստվածաշնչյան խոստումը. «Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիս 8․28)։ 

Այս հրաշալի խոստումը սկսվում է «Բայց գիտենք․․․» խոսքերով։ Դու կարող ես իմանալ աստվածաշնչյան ճշմարտությունը, որ Աստված սիրում է քեզ։ Սակայն արդյոք համոզվա՞ծ ես և ամբողջ սրտով հավատու՞մ ես դրան:

Տե՛ս, թե ինչ ասած Հոբն իր ամենածանր փորձությունների ժամանակ․ «Իսկ ես գիտեմ, որ Փրկիչս ողջ է և ի վերջո երկրի վրա կկանգնի» (Հոբ 19․25

Հիվանդություն, վիշտ, ցավ, տառապանք, հոգևոր հարձակումներ… և, ի հավելումն այս ամենի, նրա կինը ոչ թե սփոփում էր նրան, այլ խորհուրդ էր տալիս «անիծել Աստծուն և մեռնել» (Հոբ 2․9)

Հոբին չէին քաջալերում ո՛չ իր կյանքի հանգամանքները, ո՛չ էլ իր սիրելիներն ու մտերիմները։ Նույնիսկ նրա ընկերներն էին նախատում նրան՝ ասելով, որ եթե այս ամենը պատահել է իրեն, անշուշտ այն պատճառով է, որ նա մեղք է գործել Տեր Աստծու դեմ…

Սակայն Հոբը գիտեր և համոզված էր, որ իր Փրկիչը ողջ է և կգա ու կկանգնի իր կողքին: Նա գիտեր, որ Աստված կստիպի, որ լռեն իր հոգու թշնամիները, իր ընտանիքի թշնամիները, իր առողջության թշնամիները։ Նա համոզված էր, որ Աստված լռեցնելու է այն թշնամուն, որը ձգտում է միայն գողանալ, սպանել և կործանել  (տե՛ս Հովհաննես 10․10 խոսքը)։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր կոչ եմ անում քեզ ամուր բռնել աստվածաշնչյան այս խոստումը. «Եվ խաղաղության Աստվածը թող շուտով սատանային ձեր ոտքերի տակ խորտակի» (Հռոմեացիս 16․20)։ 

Եղի՛ր վստահ ու համոզված, որ քո կյանքի դժվարին իրավիճակը ժամանակավոր է և անցողիկ։ Եթե դու Աստծուն սիրող մարդ ես, ապա Աստված արդեն իսկ ելք է նախատեսել քեզ համար։ Այնպիսի մի ելք, որն այսօր չես էլ կարող պատկերացնել։ Այնպիսի մի մխիթարություն ու սփոփանք, որը նաև Հոբը չէր կարող երևակայել իր վշտի, հիվանդության ու դժվարությունների մեջ։

Մի պահ հիշեցրո՛ւ ինքդ քեզ, թե դու Ո՛ւմ ես հավատացել՝ Ամենազոր Աստծուն, Տիեզերքի Արարչին, Զորաց Տիրոջը, Բարի Հովվին, Ալֆային ու Օմեգային, որ ամեն բանի սկիզբն է և վերջը, որ նաև հայտնի է որպես Աստված, «որ Է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը» (Հայտնություն 1․8

Այսպիսով, համոզված եղիր նաև, որ դու Նրա ձեռքում ես, և որ Նրան սիրողների համար ամեն բան գործակից է լինում դեպի բարին:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: