Մենք շարունակում ենք մեր շարքը՝ հիմնված «Հյուղակը» ֆիլմի վրա, որը պատմում է Մաք անունով մի մարդու մասին, որ կորցրել էր դստերը ողբերգական հանգամանքներում և արձագանքել Աստծու խորհրդավոր հրավերին:
Սիրելի՛ բարեկամ, ֆիլմի մի դրվագում տեսնում ենք, որ գլխավոր հերոս Մաքը փորձում է քայլել ջրի վրայով առանց Տեր Հիսուսի օգնության: Եվ, իհարկե, համոզվում ենք, որ «առանց Տեր Հիսուսի նրան ոչինչ չի հաջողվի»։
Այնուամենայնիվ, մենք նույնպես երբեմն «փորձում ենք որոշ դժվարին գործեր գլուխ բերել առանց Տեր Հիսուսի»։ Ջրերի վրայով քայլելն ու լեռներ տեղաշարժելը անհնար են առանց Նրա գերբնական օգնության: Իսկ Տեր Հիսուսի հետ ամեն անհնարին բան հնարավոր է դառնում։ Փա՜ռք Աստծուն մեր կյանքերում Նրա զորավոր ներկայության համար։
Տեր Հիսուսի ձեռքից բռնած առաջ շարժվելը մեր կյանքի ջրերի վրայով հաղթականորեն քայլելու բանալին է: Այլևս մի՛ վախեցիր անհնարին թվացող իրավիճակներից… Փոխարենը՝ ամուր բռնի՛ր Նրա ձեռքից, Ով ամեն անհնարինն ու անհավանականը կարող է հնարավոր դարձնել քո կյանքում։
Աստվածաշնչում կարդում ենք․ «Որովհետև Աստծու համար ոչ մի անկարելի բան չկա» (Ղուկաս 1․37)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված ժամանակի և հանգամանքների Տերն է: Նա տիրում է ցանկացած իրավիճակի վրա։ Հրավիրի՛ր Նրան առաջնորդելու քեզ քո կատարած յուրաքանչյուր քայլի, քո մշակած յուրաքանչյուր ծրագրի և քո ունեցած յուրաքանչյուր երազանքի մեջ: Նա կօգնի քեզ, կբռնի քո ձեռքից և քայլ առ քայլ առաջ կտանի Իր բարի ու կատարյալ կամքի մեջ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը