September-28

Գլխավոր | Հրաշքներ | Ծառայիր Աստծուն ստեղծագործ կերպով

Ծառայիր Աստծուն ստեղծագործ կերպով

Սիրելի՛ բարեկամ, Աստված քեզ տաղանդներ է շնորհել։ Օգտագործի՛ր դրանք Տեր Աստծու փառքի համար: Եվ գիտե՞ս՝ ինչու… որպեսզի տաս Նրան ողջ փառքը, որին Նա արժանի է:

Աստված յուրահատուկ ստեղծագործ կերպով է ստեղծել այս աշխարհը: Կա՞ մեկը, որ չի հիանում մայրամուտի գեղեցկությամբ կամ անտառապատ լեռների հմայքով: Ողջ բնությունը խոսում է Աստծո ստեղծագործ մտքի մասին։ Աստված ամեն բան բարի է ստեղծել։ Եվ Նա Իր ստեղծագործ որակը փոխանցել է նաև Իր պատկերով ու նմանությամբ արարված մարդուն։ 

Հին Կտակարանում Աստված ընտրում է ստեղծագործ և տաղանդավոր մարդկանց, որպեսզի նրանց տաղանդների կիրառմամբ կառուցի խորանը։ Այս տաղանդավոր ու շնորհառատ մարդկանց ղեկավարը Բեսելիելն էր: Ելից 31․1-5 հատվածում կարդում ենք հետևյալը. «Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Ահա Հուդայի ցեղից կանչեցի Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին։ Եվ լցրեցի նրան Աստծու Հոգով՝ իմաստությամբ, հանճարով, գիտությամբ և ամենայն ճարտարությամբ, որպեսզի վարպետի գործեր հնարի՝ ոսկու, արծաթի և պղնձի վրա աշխատելու համար, ակնաքարեր գամելու, փայտեր փորագրելու և ի գործ դնելու ամեն տեսակ արհեստներ»։

Երբ Աստված ասում է «Ես լցրի նրան», դա նշանակում է, որ Նա է այն Միակն, Ով կարող է մարդուն տալ ստեղծագործելու տաղանդ, իմաստություն, գիտություն և հանճար: Տեր Աստծու նպատակն է, որ մենք կիրառենք Նրանից ընդունած մեր տաղանդները հատուկ նպատակի համար․․․, որպեսզի ծառայենք Տեր Աստծուն և գործենք հանուն Աստծու Արքայության առաջընթացի:  

Եթե ամեն մարդ պատասխանի Իր տաղանդներով Աստծուն ծառայելու կոչին, Աստծու Արքայությունը կհարստանա զորավոր զինվորներով ու հավատարիմ աշակերտներով, իսկ մեր երկնային Հայրը կփառավորվի, քանի որ մեր կյանքը կդառնա պտղաբեր և արդյունավետ:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, գուցե դու մյուսների նման չես կարողանում երգել, նվագել, նկարել, գրել կամ խոսել: Սակայն հաստատ ունես Աստծուց տրված տաղանդներ, որոնք հարմար են հե՛նց այն ծառայության համար, որի մեջ դու կանչված ես Աստծու կամքով։ Ինչպիսին էլ լինի քո տաղանդը, ես քեզ կոչ եմ անում կիրառելու այն այնտեղ, որտեղ որ Աստված է դրել քեզ: Քո ստեղծագործ ունակությունների կիրառությունը ուրախություն են պարգևելու Տեր Աստծու սրտին։ 

Այսօր աղոթում եմ, որ բացահայտես քո տաղանդները և քեզ անարժան չտեսնես Աստծուն ծառայելու հարցում։ Աստված քեզ առանձնահատուկ է ստեղծել։ Եղի՛ր խոնարհ, հավատարիմ ու Նրան ծառայելու փափագով լեցուն ու կտեսնե՛ս, թե ինչպես է Աստված քո երազանքները դարձնում իրականություն․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: