Խոնարհության մասին խոսելիս, սովորաբար, մենք մտաբերում ենք այնպիսի մարդկանց, ովքեր մեծ գործեր են գործել՝ լինելով մյուսների ուշադրության կենտրոնից դուրս: Կամ կարող ենք մտաբերել մի կնոջ, ով ժամեր շարունակ աշխատում է՝ կատարելով բարդ աշխատանք, սակայն առանց բողոքելու, հոգնածության նշաններ ցույց տալու կամ գովասանքի ակնկալիքի:
Այսպիսով, երբ մտածում ենք խոնարհության մասին, հազվադեպ ենք երեխա պատկերացնում: Բայց Տեր Հիսուսը հենց երեխայի համեմատության մեջ ներկայացրեց իրական խոնարհությունը․ «Արդ, ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս երեխան է, նա՛ է ավելի մեծը երկնքի արքայության մեջ» (Մատթեոս 18․4)։
Զարմանահրաշ մի բան է զմայլվել նրանով, թե ինչպես է Աստծո իմաստությունը գերազանցում մեր սեփականին։ Մեր Հայրը սովորեցնում է, որ իրական խոնարհությունը միշտ չէ, որ դրսևորվում է արտաքինից: Բավականին հաճախ այն կարող է դրսևորվել երեխայի մոտ…
Մի իմաստուն մարդ ասել է հետևյալը․ «Խոնարհ լինել նշանակում է ընդունել, որ ցանկացած մեկը կարող է մեզ սովորեցնել այն, ինչը մենք չգիտենք»: Պատրա՞ստ ենք արդյոք թույլ տալու, որ երեխաները մեզ սովորեցնեն խոնարհ լինելու արվեստը։ Տեր Հիսուսը մեզ սովորեցնում է, որ եթե ուզում ենք մեծ լինել Աստծո Արքայության մեջ, ապա պետք է խոնարհվենք երեխաների նման:
Սիրելի բարեկամ, ե՛կ թույլ տանք, որ Աստված փոխակերպի մեզ, որպեսզի նմանվենք այս փոքրիկ երեխաներին՝ լինենք պարզ, ուրախ, նրբազգաց և սրտով խոնարհ:
Կուզե՞ս աղոթել ինձ հետ միասին հենց դրա համար։
«Հա՛յր, շնորհակալություն կյանքի պարգևի համար: Շնորհակալություն մեզ Քո զավակները դարձնելու համար: Խնդրում եմ օգնիր ինձ ամեն օր խոնարհության մեջ աճելու հարցում: Ինձ հեզ և սրտով խոնարհ դարձրու Տեր Հիսուսի պես: Օգնիր ինձ գործել և խոսել այնպես, ինչպես Դու ես ակնկալում, որպեսզի իմ կյանքը փառք բերի Քո անվանը:Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամեն»:
Երբե՛ք չմոռանաս, որ Աստծո Արքայության մեջ մեծ լինելը ենթադրում է փոքր երեխայի պես խոնարհ լինելու իրողություն այս կյանքում։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը