September 19

Գլխավոր | Հրաշքներ | Խարիսխ, որը քեզ դարձնում է անսասան…⚓️

Խարիսխ, որը քեզ դարձնում է անսասան…⚓️

Սիրելի բարեկա՛մ, երբևէ տեսե՞լ ես Տիտանիկի պես օվկիանոսային նավի պես մեծ նավերի խարիսխները։ Դրանք ցնցող չափերի են՝ եռահարկ ու քառահարկ շենքերի բարձրության։ Օրինակ, հենց Տիտանիկի հիմնական խարիսխը կշռում էր ավելի քան 15 տոննա։ Եկե՛ք համաձայնվենք, որ նման խարիսխ ունեցող նավին ոչինչ չի կարող սասանել, երբ այդ խարիսխը ծովն է գցված։ 

Աստվածաշնունչը նույնպես խոսում է խարիսխների մասին․ «…որը մեզ համար հաստատուն և անշարժ խարիսխ է, որ թափանցում է վարագույրից ներս» (Եբրայեցիս 6․19):

Այս խարիսխը…

  • Երբե՛ք քեզ հուսախաբ չի անի,
  • Քեզ կօգնի դիմակայելու քո կյանք այցելած ցանկացած փոթորկի,
  • Այն հույսն է, որը քեզ անսասան է դարձնում,
  • Շատ ավելի հաստատուն է և անշարժ, քան ցանկացած երկրային օգնություն։ 

Երբ մեր կյանք են այցելում դաժան փոթորիկները և երբ մեր առաջին արձագանքը դրանց լինում է վախերի ու տագնապների մեջ ցանկացած հնարավոր ուղղությամբ դրանցից փախչելը, ապա մենք շատ քիչ շանսեր կունենանք դրանց ավերիչ ազդեցությունից ազատվեու համար։ Սակայն եթե մեզ օգնության հասնի «հաստատուն և անշարժ խարիսխը», ապա մենք շատ ավելի ապահով վայրում կհայտնվեք։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, գուցե քո կյանքում նույնպես քիչ չեն փոթորիկներ առաջացնող ուժգին քամիները։ Եթե այո, ապա ամուր կառչիր Տեր Հիսուսից։ 

Տերն է մեր հաստատուն խարիսխը․ Ով մեզ անսասան է դարձնում փոթորիկների ժամանակ։ Նա պաշտպանում է մեզ և Իր գրկում ծածկում մեզ։ Միայն Նա է ունակ Իր անհատակ շնորհի ու անսահման սիրո շնորհիվ մեզ անշարժ ու անսասան դարձնելու փոթորկոտ քամիներին դեմ հանդիման։ Քամիները կարող են, իրոք, ուժգին փոթորիկներ առաջացնել։ Սակայն եթե դու Տեր Հիսուսի մեջ ես, ապա ոչինչը չի կարող քեզ կողաշրջել կամ խորտակել։ 

Ե՛կ աղոթենք այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, երբ կյանքի քամիները փոթորկալի կերպով փչում են ինձ վրա և գրեթե ծնկի բերում ինձ, ես գիտեմ, որ կարող եմ իմ հույսը Քեզ վրա դնել: Դու իմ խարիսխն ես և ամուր ամրոցը։ Եվ այսօր որոշում եմ կայացնում ամուր կառչել Քեզնից։ Քո կողմ եմ շրջվում և Քո օգնությանը սպասում։ Ես վստահում եմ Քեզ իմ բոլոր հոգսերի լուծումը։ Եվ ես գիտեմ, թե Ում եմ վստահել։ Քո ներկայությունն իմ կյանքում իմ մեծագույն օրհնություն է, իսկ Քո սերը՝ իմ կյանքի քաղցրությունը։ Տե՛ր Հիսուս, ես սիրում եմ Քեզ, Քո Խոսքը և Քո Խոսքի քաջալերանքները։ Շնորհակալ եմ, իմ Տե՛ր։ Ամեն»։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: