March 15

Գլխավոր | Հրաշքներ | Լուծի՛ր քո կյանքի բոլոր վախերի հարցը

Լուծի՛ր քո կյանքի բոլոր վախերի հարցը

Սիրելի՛ բարեկամ, արդյոք տեղյա՞կ ես Հայրոսի դստեր պատմությանը։ Մինչ Հայրոսը գնացել էր Տեր Հիսուսին խնդրելու իր աղջկա բժշկության համար, լուր է հասնում, որ աղջիկն արդեն մահացել է․ «Մինչ նա խոսում էր, ժողովրդապետի տնից մեկը եկավ ու նրան ասաց. «Աղջիկդ մեռավ, վարդապետին նեղություն մի՛ տուր»։ Բայց Հիսուսը, լսելով, նրան պատասխանեց. «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛, և կփրկվի» (‭‭Ղուկաս‬8․4950‬‬

Երբ դժբախտությունը թակում է մեր դուռը, մենք կարող ենք վախից կաթվածահար լինել։ Տեր Հիսուսը չի զարմանում մեր մարդկային վախի արձագանքից, երբ մենք անսպասելի մի իրավիճակի ենք բախվում, երբ աղետների միջով ենք անցնում, երբ սարսափելի տառապանքներ ենք կրում կամ երբ մեր մարմինները մաշվում են ծանր հիվանդությունից։ Տեր Հիսուսը գիտի, թե ինչ է մարդկային վախը… և Նա հասկանում է քո բոլոր վախերը։

Մի՛ լսիր այն ձայնին, որը քո ներսում ասում է․ «Այլևս իմաստ չունի այդ խնդրով Տեր Հիսուսին դիմելը»։ Այն ինչ այս միտքն է ուզում քեզ ասել, այն է, որ Տեր Հիսուսը չի լսի քո խնդրանքը, Նա  չի արձագանքի, քանի որ հետաքրքրված չէ քո իրավիճակով կամ որ արդեն չափազանց ուշ է Նրան դիմելու համար։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսը սիրում է քեզ: Սա անհերքելի ճշմարտություն է։ Եվ եթե սիրում է, ապա ինչպե՞ս կարող է Նա անտեսել քո կարիքները։

Առաջարկում եմ այսօր քո վախերն ու անհանգստությունները հանձնել Տեր Հիսուսին և կիսվել Նրա հետ այն ամենով, ինչը գողացել է քո կյանքի ուրախությունն ու խաղաղությունը, ինչը խորապես ցավեցնում է քո սիրտը և չի թողնում, որ ապրես այն ազատության մեջ, որի մեջ քեզ կանչել է Տերը։ Ահա մի քանի գործնական խորհուրդներ այս առումով. 

  • Փորձի՛ր ցուցակ կազմել՝ այդ ցուցակի մեջ ներառելով այն ամենն ինչն անհանգստացնում է քեզ։ Այնուհետև աղոթիր այդ հոգսերիդ համար և նախապես գոհացիր Աստծուց Նրա սիրո, ողորմությունների և օգնությունների համար։ 
  • Հավատքդ ամրացրո՛ւ՝ ամեն առավոտ բարձրաձայն ընթերցելով սաղմոսները, որոնք խոսում են Աստծո հավատարմության մասին։
  • Քննի՛ր անձդ և տե՛ս, թե արդյոք այնպիսի կյանքո՞վ ես ապրում, որը բավարարում է Տեր Աստծո խոստումները ժառանգելու պայմաններին։ 
  • Ժամանակ հատկացրո՛ւ Տեր Աստծուն երկրպագելու համար՝ քո կյանքի փորձության ժամանակներում խնդրելով Նրա մեծ զորությունը։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, մի՛ վախեցիր։ Տեր Հիսուսը քեզ հետ է։ Ե՛կ միասին աղոթենք այս աղոթքով. «Տե՛ր, այս պահից սկսած ես հրաժարվում եմ վախից ու տագնապ ծնող բոլոր մտքերից։ Ես հրաժարվում եմ վախին ու տագնապին թույլ տալ, որ դրանք կաթվածահար անեն ինձ։ Ես Քո զավակն եմ՝ ծնված տեսնելու Քո ներկայությունը և Քո հրաշքները իմ և իմ սիրելիների կյանքում։ Այն, ինչի միջով անցնում եմ հիմա, շատ դժվար ընթացք է ինձ համար։ Սակայն, չնայած այս ամենին, ես ամբողջովին վստահում եմ Քեզ և հաստատ գիտեմ, որ Դու լսում ես ինձ։ Այո՛, հավատում եմ, որ Քո բարեհաճությունն ինձ վրա է, որովհետև ես իմ ամբողջ սրտով փափագում եմ ճանաչել Քո կամքը և հնազանդվել Քո Խոսքին։ Շնորհակալ եմ Քո հրաշագործ միջամտության համար և շնորհակալություն եմ հայտնում այն խաղաղության համար, որը դնում ես սրտիս մեջ։ Երկրպագում եմ Քեզ։ Սիրում եմ Քեզ, իմ սքանչելի՛ Տեր Հիսուս։ Աղոթում ու խնդրում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: