September-1

Գլխավոր | Հրաշքներ | Լավ է լինելու…

Լավ է լինելու…

Սիրելի՛ բարեկամ, երբևէ լսե՞լ ես, թե ինչպես է մայրը արձագանքում, երբ երեխան վայր է ընկնում ու սկսում լաց լինել, ինչպես է նա գրկում երեխային, բարձրացնում, ստուգում վնասվածքները և հետո քաջալերում ու մխիթարում նրան։ 

Ինձ շատ է դուր գալիս, երբ մայրը իր երեխային հանգստացնելիս ասում է. «Մի լացի՛ր, ամեն բան լավ կլինի, այս ամենը շուտով կանցնի․․․»։

Եթե դու էլ կյանքի քո ընթացքի մեջ սայթաքել ես, վայր ընկել ու ցավից ասես փոքր երեխայի պես ուզում ես լացել, ապա այս առավոտ առաջարկում ես լսես, թե ինչ է քեզ ասում քո երկնային Հայրը․ «Իմ գրկում մնա․․․, ամեն բան կանցնի, ամեն բան լավ է լինելու…»։

  • Երեխաներդ անկառավարելի՞ են դարձել: Նյարդերդ այլևս չեն բավականացնո՞ւմ։ Համբերի՛ր և հույսդ Տեր Աստծո վրա դիր։ Ամեն բան լավ է լինելու։
  • Ունես վճարումներ, սակայն չգիտես, թե ինչպես և ինչ գումարով ես դրանք անելո՞ւ։ Աղոթի՛ր, աշխատանք փնտրի՛ր, դարձի՛ր կարգապահ ու պարտաճանաչ և այդ ամենի մեջ հույսդ Տեր Աստծո վրա դիր։ Ամեն բան լավ է լինելու։
  • Վախեր ունե՞ս կապված առողջությանդ, երեխայիդ կամ քո սիրելի մեկի առնչությամբ։ Վստահի՛ր քո երկնային Հոր խոստումներին, մի՛ հավատա սուտ մտքերին և հույսդ Տեր Աստծո վրա դիր։ Ամեն բան լավ է լինելու։
  • Դժվարին որոշում կայացնելու առջև ես կանգնած և չես կողմնորոշվում, թե ո՞րն է ճիշտ ընտրությունը։ Իմաստություն խնդրի՛ր Տիրոջից, աստվածաշնչյան սկզբունքները դարձրու քո որոշման հիմքը և հույսդ Տեր Աստծո վրա դիր։ Ամեն բան լավ է լինելու։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ամեն բան լավ է լինելու, որովհետև դու որոշել ես ապրել այս կյանքը ոչ մյուս մարդկանց նման, այլ որպես Քրիստոսի աշակերտ։ Աստծո խոստումները Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունած Նրա զավակների համար են։ 

«Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը Նրանով արարվեց, սակայն աշխարհը Նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին։

Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց» (Հովհաննես 1.10-13):

Մեր վերքերի ու ցավերի, անկումների ու անհաջողությունների մեջ հրաշալի է գիտակցել, որ մեր բարի Հայրը հոգ է տանում մեզ համար։ Նա քեզ հետ է, Նա պաշտպանում է քեզ, Նա միջամտելու է քո իրավիճակին Իր գերբնական հպումով, և ամեն բան լավ է լինելու։ Ամեն բան լավ է լինելու, քանի որ Աստված, Ում հուսացել ես քո ողջ էությամբ, տիրում Է ողջ տիրեզերքում և նաև քո կյանքի յուրաքանչյուր իրավիճակի մեջ։ 

Ընդունիր՛ Նրա խաղաղությունը, Նրա օգնությունն ու առաջնորդությունը։ Հե՛նց սա է այսօրվա իմ աղոթքը քեզ համար։ Ամեն բան լավ է լինելու․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: