Սիրելի՛ բարեկամ, մենք մոտենում ենք Աստծո խոստումների վերաբերյալ գրառումների շարքի ավարտին, և այս կարճ ճամփորդությունն ավարտելու համար իմ սրտին դրվել է կիսվել քեզ հետ մի քանի խոստումներով, որոնք Աստված գրել է Իր Խոսքում ինձ և քեզ համար։
Ինչի՞ կարիք ունես այսօր։ Ինչպիսին էլ որ լինի քո կարիքը, ես քաջալերում եմ քեզ՝ հավատալ այն խոստմանը, որը քեզ տրված է հենց քո կարիքի համար։ Չմոռանա՛ս քննել քո կյանքի տվյալ իրավիճակին համապատասխանող խոստման պայմանը։ Աղոթի՛ր։ Իմաստություն խնդրի՛ր Աստծու Սուրբ Հոգուց և ամեն ջանք արա՛ տվյալ խոստման պայմանին բավարարելու համար։ Դրանից հետո ամբողջ հոգով վստահի՛ր Աստծուն։ Նա կանգնած է Իր յուրաքանչյուր խոստման հետևում։ Ահա մի քանի խոստում Աստվածաշնչից.
- Իմաստությա՞ն կարիք ունես։ Խնդրի՛ր այն Աստծուց՝ Հակոբոս 1․5։
- Աստծո օգնության կարիքն ունես քո ֆինանսներո՞ւմ։ Հիմնվի՛ր Փիլիպպեցիս 4․19 խոսքի վրա։
- Ներմա՞ն կարիք ունես։ Ա Հովհաննես 1․9 խոսքը խոստանում է, որ դու կունենա՛ս այն, եթե խոստովանես ու ապաշխարես այդ մեղքից։
- Ցանկանում ես ավելի խաղաղ և համբերատա՞ր լինել։ Գաղատացիների թղթի 5․22-23 հատվածը մեզ սովորեցնում է, թե ինչպես անել դա։
- Բժշկությա՞ն կարիք ունես։ Աստված խոստանում է բժշկել քեզ։ Երեմիա 30․17։
- Զգում ես, որ վտանգավոր իրավիճակո՞ւմ ես հայտնվել։ Աստված խոստանում է պաշտպանել քեզ. Սաղմոս 91․10։
- Վախեր ունե՞ս։ Աստված կազատագրի՛ քեզ. Սաղմոս 34․4։
- Քեզ մխիթարությո՞ւն է պետք. Հայտնություն 21․4 խոսքը քեզ քաջալերանք փոխանցող զորավոր խոստում է։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերը խոստումներ տվող Աստված է… Խոստումներ կյանքի, խաղաղության և հաղթանակի։ «… Նա, ով խոստացավ, կարող է և կատարել» (Հռոմեացիներիս 4․21)։
Այսօր հրավիրում եմ քեզ՝ լսելու «Տեր Հիսուսի խոստումները» անվանումը կրող այս պատգամը՝
https://youtu.be/fIpTzypH_fs
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը