July 28

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ ինչպիսի՞ խոստման կարիք ունես այսօր։

Իսկ ինչպիսի՞ խոստման կարիք ունես այսօր։

Սիրելի բարեկամ, մենք մոտենում ենք Աստծո խոստումների վերաբերյալ գրառումների շարքի ավարտին, և այս կարճ ճամփորդությունն ավարտելու համար իմ սրտին դրվել է կիսվել քեզ հետ մի քանի խոստումներով, որոնք Աստված գրել է Իր Խոսքում ինձ և քեզ համար։ 

Ինչի՞ կարիք ունես ունես այսօր. Ինչպիսին էլ որ լինի քո կարիքը, ես քաջալերում եմ քեզ հավատալ այն խոստմանը, որը քեզ տրված է հենց քո կարիքի համար. 

  • Իմաստությա՞ն կարիք ունես. Խնդրի՛ր այն Աստծուց՝ Հակոբոս 1․5։
  • Աստծո օգնության կարի՞քն ունես քո ֆինանսներում. Հիմնվի՛ր Փիլիպպեցիս 4․19 խոսքի վրա։
  • Ներման կարի՞ք ունես։ Ա Հովհաննես 1․9 խոսքը խոստանում է, որ դու կունենա՛ս այն։
  • Ցանկանում ես ավելի խաղաղ և համբերատա՞ր լինել։ Գաղատացինես 5․22-23 հատվածը մեզ սովորեցնում է, թե ինչպես անել դա։
  • Բժշկության կարի՞ք ունես։ Աստված խոստանում է բժշկել քեզ. Երեմիա 30․17։
  • Զգում ես, որ վտանգավոր իրավիճակո՞ւմ ես հայտնվել։ Աստված խոստանում է պաշտպանել քեզ. Սաղմոս 91․10։
  • Վախեր ունե՞ս։ Աստված կազատագրի՛ քեզ. ‭‭Սաղմոս‬ ‭34․4։
  • Քեզ մխիթարությո՞ւն է պետք. Հայտնություն 21․4 խոսքը քեզ քաջալերանք փոխանցող զորավոր խոստում է։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, Տերը խոստումներ տվող Աստված է… Խոստումներ կյանքի, խաղաղության և հաղթանակի։ «… Նա, ով խոստացավ, կարող է և կատարել» ‭‭(Հռոմեացիներիս‬ ‭4․21‬)։
Հրավիրում եմ քեզ լսել «Տեր Հիսուսի խոստումները» անվանումը կրող այս պատգամը՝

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: