October-6

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ ի՞նչ ես նախատեսել այսօր ճաշի համար

Իսկ ի՞նչ ես նախատեսել այսօր ճաշի համար

Սիրելի՛ բարեկամ, Աստված մեզ շատ է սիրում, և Նրա ցանկությունն է, որ մենք Նրա հետ մտերիմ փոխհարաբերություն զարգացնենք և պահպանենք այն:

Տեր Հիսուսը, երբ աշակերտներին աղոթել էր սովորեցնում, ասաց, որ նրանք իրենց աղոթքի մեջ այս խոսքերն օգտագործեն. «Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ ամեն օր» (Ղուկաս 11․3

2000 տարի առաջ տրված այս խորհուրդը այսօր էլ նույնքան արդիական է, որքան այն ժամանակ։ Երբե՛ք մի սնվիր հին սնունդով։ Նաև հոգևոր առումով հույսդ մի՛ դիր անցյալի հոգևոր սննդի մնացորդների վրա։ Տերը ամեն օր քեզ համար թարմ սնունդ է ապահովում, որպեսզի լիովին թարմացնի և նորոգի քո հոգին:

  • Ամեն օր Աստված քեզ համար նոր Խոսք ունի՝ թարմ Խոսք:
  • Ամեն օր Աստված քեզ համար իմաստուն խորհուրդներ ունի քո կյանքի բարդ
    իրավիճակների համար։ 
  • Ամեն օր Աստված քեզ լուծումներ է առաջարկում այն խնդիրների համար, որոնց լուծումն անհնարին է թվում մարդկային տեսանկյունից։ 

Նրա հավատարմությունը քո հանդեպ այնքա՜ն մեծ է.․․ Ամեն ժամանակ և ամեն իրավիճակում Աստված միշտ ունի «թարմ» և կատարյալ լուծումներ քո բոլոր խնդիրներին: Եթե միայն սիրտդ բացես Նրա առաջ, Աստված այսօր էլ կարող է խոսել քեզ հետ․․․

Այդ մտերմությունից բացված ճանապարհի վրա դու կհայտնաբերես քեզ համար Նրա ուղարկած «մանանան»՝ Նրա հոգատարությունն ու խնամքը քո հանդեպ։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քաջալերվի՛ր և զորացի՛ր այսօր մեր Երկնային Հոր թարմ և ոգեշնչող Խոսքով: Այո՛, Նա այսօր էլ ապահովում է քո ամենօրյա հացը: Զրուցի՛ր Աստծու հետ և կարդա՛ Նրա Խոսքը՝ Աստվածաշունչը։ Աստված թարմ հոգևոր սնունդ է պատրաստել քեզ համար․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: