May-13

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ ի՞նչ անել, եթե ձախողվում ես քո ընթացքի մեջ

Իսկ ի՞նչ անել, եթե ձախողվում ես քո ընթացքի մեջ

Սիրելի՛ բարեկամ, լինում են օրեր, երբ մեզ թվում է, թե մենք ձախողվել ենք ամեն հարցում․․․ Օրեր, երբ մեր իսկ մասին պատկերացումները այնքան էլ հիանալի չեն․․․ Օրեր, երբ մենք մտածում ենք, որ ամեն հարցում մեր շուրջը իրական խառնաշփոթ ենք ստեղծել:

Ինչևէ, այն ինչ մենք համարում ենք ձախողում, կարող է պարզապես ինչ-որ բան սովորելու գործընթացի մի մասը լինել։ Թոմաս Էդիսոնը` էլեկտրական լամպի գյուտարարը, մի առիթով ասել է. «Ես չեմ ձախողվել։ Ես պարզապես փորձել եմ 10000 եղանակ, որոնք չեն աշխատում»: Ինչպիսի՜ մոտեցում: Նա չէր ընդունում դրանք որպես 10000 չստացված փորձ, այլ ընդամենը որպես հնարավորություն՝ ավելի մոտենալու լուծմանն ու աշխատող տարբերակին: Ահա երկու միտք, որոնց շուրջ օգտակար կլինի խորհել.

1.      Աստված գիտի, որ դու փոխվելու ու աճելու ընթացքի մեջ ես: Հավատա՛ ասվածին և մի՛ դատապարտիր ինքդ քեզ քո անհաջողությունների համար, որոնք ավելի շուտ սովորելու ու աճելու հրաշալի հնարավորություններ են:

2.      Աստծու ծրագրերը բարի են քեզ համար, և Նա ուրախություն ու խաղաղություն է պատրաստել քեզ համար, ինչպես գրված է Աստվածաշնչում` Երեմիա 29․11 խոսքում «Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ»։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մի՛ կենտրոնացիր թվացյալ անհաջողություններիդ վրա, այլ կենտրոնացի՛ր այն ամենի վրա, ինչն Աստված ուզում է անել քեզ համար ու քո միջոցով:

Երբե՛ք չմոռանաս, որ դու ընթացքի մեջ ես՝ ամենօրյա վերափոխման, ուսուցման և կազմավորման ընթացքի:

Եվ եթե դու սիրում ես Աստծուն՝ հավատալով Նրա խոսքերին, և Նրա կամքին հնազանդվելու փափագ ունես, ապա դու Տեր Աստծու հետ ես, և քո ձախողումները հնարավորություններ են սովորելու, աճելու ու առաջ ընթանալու համար:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: