May 13

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ ի՞նչ անել, եթե ձախողվում ես քո ընթացքի մեջ:

Իսկ ի՞նչ անել, եթե ձախողվում ես քո ընթացքի մեջ:

Լինում են օրեր, երբ մեզ թվում է, որ մենք ձախողվել ենք ամեն հարցում․․․ Օրեր, երբ մեր իսկ մասին պատկերացումները այնքան էլ հիանալի չեն․․․ Օրեր, երբ մենք մտածում ենք, որ ամեն հարցում մեր շուրջ իրական խառնաշփոթ ենք ստեղծել:

Ինչևէ, այն ինչ մենք համարում ենք ձախողում, կարող է պարզապես ինչ-որ բան սովորելու գործընթացի մի հատվածը լինել։ Թոմաս Էդիսոնը` էլեկտրական լամպի գյուտարարը, մի անգամ ասաց. «Ես չեմ ձախողվել։ Ես պարզապես գտել եմ 10000 եղանակ, որոնք չեն աշխատում»: Ինչպիսի՜ ինքնավստահություն: Նա չէր ընդունում դրանք որպես 10000 չստացված փորձ, այլ ընդամենը որպես հնարավորություն ավելի մոտենալու լուծմանն ու աշխատող տարբերակին: Նա պետք է որ հավատար աստվածաշնչյան այն հատվածին, որում ասվում է. «Թող լինի լույս» Ահա երկու միտք, որոնց շուրջ  կարելի է խորհել.

1.      Աստված գիտի, որ դու փոխվելու ու աճելու գործընթացի մեջ ես: Հավատա սրան և մի դատապարտիր ինքդ քեզ քո անհաջողությունների համար, որոնք ավելի շուտ հնարավորություններ են սովորելու ու աճելու համար:

2.      Աստված միայն ուրախություն ու խաղաղություն է պատրաստել քեզ համար, ինչպես գրված է Աստվածաշնչում` Երեմիա 29․11 խոսքում «Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ»։

Սիրելի բարեկամ, մի՛ կենտրոնացիր թվացյալ անհաջողությունների վրա, այլ կենտրոնացիր այն ամենի վրա, ինչ Աստված ուզում է անել քեզ համար ու քո միջոցով:

Հիշի՛ր, որ դու ընթացքի մեջ ես՝ ամենօրյա վերափոխման, ուսուցման և կազմավորման ընթացքի:

Եթե դու Աստծո հետ ես, ապա քո ձախողումները հնարավորություններ են սովորելու, աճելու ու առաջ ընթանալու համար:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: