April-18

Գլխավոր | Հրաշքներ | Ինչ-որ մեկն ասե՞լ է քեզ՝ «քո ունակությունները բավարար չեն․․․»

Ինչ-որ մեկն ասե՞լ է քեզ՝ «քո ունակությունները բավարար չեն․․․»

Դպրոցական տարիները երբեմն կարող են մեզ թողնել սպիներ և հիշողություններ, որոնք կգերադասեինք չհիշել։ Ցավոք, մերօրյա կրթական համակարգում ավելի ու ավելի հազվադեպ են դառնում խրախուսանքը, քաջալերանքն ու գովասանքը։

Փոխարենը գնահատականները, պատիժները կամ մյուսների հետ համեմատությունները հաճախ աշակերտին ասես ներշնչում են այսպիսի մտքեր․ «Դու երբե՛ք բավականաչափ խելացի չես լինի», «Դու չես համապատասխանում անհրաժեշտ պահանջներին», «Դու բավականաչափ գիտելիքներ չունես» կամ «Դու երբե՛ք ի վիճակի չես լինի դա անելու»:

Սիրելի՛ բարեկամ, եթե դու էլ քո մասին երբևէ նման մտքեր ես ունեցել, ապա այսօր պետք է կարողանաս լսել, թե Աստվա՛ծ ինչ է ասում քո մասին։ 

Աստվածաշնչում կարդում ենք Պողոս առաքյալի խոսքերը Քրիստոսի աշակերտների մասին, որտեղ նա ասում է․ «Մենք Քրիստոսի միտքն ունենք» (Ա Կորնթացիս 2․16):

Աստված ասում է Իր զավակներին՝ ինձ և քեզ. «Ե՛ս եմ քեզ արարել։ Ես գիտեմ քո ունակություններն ու տաղանդները։ Դու լիովին կարող ես անել այն, ինչի համար Ես քեզ կյանք եմ պարգևել: Հավատա՛ Իմ Որդուն՝ Նրա խոսքերին և Նրա ուսուցանած սկզբունքներին։ Այդ ժամանակ դու Իմ Որդու միտքը կունենաս… Դու Իմ մտահղացումն ես, և դա բավական է: Ես հավատում եմ քո ուժերին։ Դու արդեն իսկ քո կյանքում բազմաթիվ մարտահրավերներ ես հաղթահարել: Քա՛յլ արա, սովորի՛ր Իմ Որդուց և առա՛ջ գնա… Ես քեզ հետ եմ և քեզ հետ եմ լինելու քո կյանքի բոլոր օրերին»։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, թո՛ղ այս խոսքերը դառնան քո ուղեցույցն այսօր։ Թո՛ղ դրանք իրականանան քո կյանքի յուրաքանչյուր օրվա մեջ։ Թո՛ղ դրանք քաջալերեն ու բարձրացնեն քեզ։

Եթե պետք է՝ նորից կարդա՛ դրանք կամ ևս մեկ անգամ լսի՛ր ձայնագրությունը։ Հավատա՛, որ դրանք հե՛նց քեզ համար են ասված։ Սովորի՛ր Տեր Հիսուս Քրիստոսից։ Ճանաչի՛ր Նրան Աստվածաշնչի միջոցով և աղոթքի շնորհիվ՝ Նրա հետ անձնական հարաբերության մեջ։ Քո միտքը համապատասխանեցրո՛ւ Նրա մտածելակերպին։ Առաջ ընթացի՛ր այս կյանքով՝ վստահ լինելով Տեր Աստծու օգնությանն ու պաշտպանությանը։ Նա միշտ Իր աշակերտների հետ է և երբե՛ք քեզ չի լքի։ 

Եղի՛ր առատապես օրհնված, ընդունի՛ր այս քաջալերանքը և օգնի՛ր նաև քո շրջապատի մարդկանց, որոնք քաջալերանքի կարիք ունեն՝ ուղարկելով նրանց այսօրվա ուղերձը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: