Fabruary-11

Գլխավոր | Հրաշքներ | Ինչպե՞ս ես վերաբերվում ցույցերին ու տարբեր ակցիաներին

Ինչպե՞ս ես վերաբերվում ցույցերին ու տարբեր ակցիաներին

Սիրելի՛ բարեկամ, ցույցերի միջոցով մարդիկ արտահայտում են իրենց բողոքը կամ բարկությունը՝  մասնակցելով գործադուլների, փողոցներ փակելով կամ սոցցանցերում որոշակի կոչեր ու հայտարարություններ տարածելով: Մարդիկ նման ակցիաների միջոցով  մյուսներին ստիպում են լսել ու նկատել իրենց դժգոհությունը: 

Ի տարբերություն մարդկանց, Աստված ո՛չ թե Իր դժգոհությունը բողոքն է լսելի դարձնում, այլ մեր հանդեպ ունեցած Իր սերը․ «Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռոմեացիս 5.8):

Աստված ի ցույց է դնում մեր հանդեպ ունեցած Իր սերը։ Նա փափագում է, որ դու նկատես ու հասկանաս Իր սիրո գործերը։ Սիրով լեցուն Իր ուղերձներով Նա կամենում է գրավել քո ուշադրությունը․․․

  • Նա ուզում է հիշեցնել քեզ, որ դու Իր զավակն ես և պետք է Իր սիրո մեջ ապրես։ 
  • Նա որոնում է քեզ և ուզում քո կյանքը դնել ճիշտ ուղու վրա, որպեսզի դու երբե՛ք չշեղվես Իր բարի, հաճելի ու կատարյալ կամքից:
  • Նա կբռնի քո ձեռքը, երբ հոգնես, և կզորացնի քեզ, երբ ուժասպառ լինես:
  • Նա կարոտում է քեզ ու կարևորում է այն ժամանակը, որը դու Իրեն ես հատկացնում: 

Տեր Հիսուս Քրիստոսը Հայր Աստծո մեր հանդեպ ունեցած սիրո մարմնավորումն է։ Մոտ 2000 տարի առաջ Նա Իր սերը ցույց տվեց՝ խաչի մահվան միջոցով մեր մեղքերի համար փրկագին դառնալով: Նա չի փոխվել նաև այսօր։ Նա մեր կյանքերում հույսի, խաղաղության և անհամար օրհնությունների Հեղինակն է: 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այո՛, Աստված ի ցույց է դնում և ուզում է, որ դու նկատես Իր ջերմ վերաբերմունքը քո հանդեպ․ «Տերը վաղուց երևաց ինձ և ասաց. «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի Ինձ քաշեցի» (‭‭Երեմիա‬ ‭31․3‬‬‬)։

Հավատում եմ, որ Տերը սպասում է քո սիրո և հնազանդության արձագանքին․․․
Երկրպագի՛ր և երախտիքի աղոթք բարձրացրու առ Աստված․․․
Նա արժանի՛ է մեր փառաբանություններին ու մեծարանքին․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: