Սիրելի՛ բարեկամ, իսկ գիտե՞ս, որ դու ազդեցիկ մարդ լինելու ներուժ ունես քո մեջ։ Աստված է մեզ այդպիսին արարել։ Մենք բոլորս ունենք ազդեցություն թողնելու հնարավորություն, նույնիսկ եթե ոչ բոլորս ունենք առաջնորդի, հովվի կամ մեկ այլ ազդեցիկ դիրք ունենալու կոչում։ Գիտե՞ս՝ ինչո՞ւ։ Քանի որ այն, ինչը բխում է մեր վարքագծից ու ապրելակերպից, այս կամ այն կերպ ազդում է մյուսների վրա: Օրինակ՝ հաճելի բույրը կամ տհաճ հոտը, ժպիտը կամ խոժոռ դեմքը, լավ կամ վատ տրամադրությունը, տխրությունը, ուրախությունը և այլն: Մենք բոլորս էլ ինչ-որ բան ենք փոխանցում այն մարդկանց, ում հետ շփվում ենք։
Իսկ ինչպե՞ս ես դո՛ւ ազդում քո շրջապատի վրա։
Աստվածաշունչը մեզ ցուցումներ է տալիս այն մասին, թե ինչ պետք է փոխանցենք մյուսներին: Տեր Հիսուսն ասաց. «․․․սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.20):
Աստված վստահում է քեզ և Նա քեզ հետ ամեն օր լինելու խոստում ունի, եթե միայն դառնաս Նրա աշակերտը և ստանձնես Նրա հանձնարարության իրականացումը։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու ի վիճակի ես քեզ շրջապատող մարդկանց փոխանցելու այն, ինչն արժեքավոր է Տեր Հիսուսի համար՝ սեր, առատաձեռնություն և բարություն: Դու ի վիճակի ես մարդկանց առաջնորդելու դեպի Հոր սերը: Աստված ուզում է քեզ դարձնել ազդեցիկ մարդ՝ հանուն Իր Թագավորության: Դու կարո՛ղ ես դառնալ Նրա դեսպանը և տարածել Քրիստոսի անուշ բույրը այս երկրի վրա: Եվ սա չափազանցություն չէ՛։
Եվ Աստված վստահեցնում է քեզ, որ այդ առաքելության մեջ դու միայնակ չես… Տեր Հիսուսը քեզ ամեն օր ուղղորդելու է և ուղեկցելու քո կյանքի ցանկացած իրավիճակի մեջ։ Նա քայլ առ քայլ քեզ անցկացնելու է Իր հրաշքների միջով, եթե միայն բավարարես այդ հրաշալի խոստման պայմանը։
Դու կարո՛ղ ես ազդեցիկ մարդ դառնալ, եթե միայն դառնաս Քրիստոսի աշակերտը և կյանքդ նվիրես Նրա ակնկալած կերպով ապրելու օրհնյալ ու հիասքանչ գործին․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը