January 11-1

Գլխավոր | Հրաշքներ | Ինչո՞ւ մարդը պետք է փնտրի Աստծուն

Ինչո՞ւ մարդը պետք է փնտրի Աստծուն

Սիրելի՛ բարեկամ, ընդհանուր առմամբ, երբ մենք փնտրում ենք ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին, դա անում ենք, քանի որ այդ բանի կամ փնտրվող մեկի կարիքն ենք զգում: Կարիքն է մեզ ստիպում փնտրել։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ բնական ձգտում ունի փնտրելու․

  • Իր ապագա կողակցին,
  • Երջանկությունը,
  • Իր առջև առկա խնդրի լուծումը,
  • Հաջողվելու համար անհրաժեշտ գաղափարները և այլն…

Սակայն փնտրելը, ցավոք, միշտ չէ, որ պսակվում է գտնելով: Կարող է պատահել, որ մենք սխալ  ենք փնտրում… չենք փնտրում ճիշտ բաներ կամ ճիշտ մարդկանց, ճիշտ տեղում կամ ճիշտ կերպով: Ոմանք անգամ ընկնում են սնահավատության ու ճակատագրապաշտության ծուղակը և հավատում, թե «որքան շատ փնտրես, այնքան քիչ կգտնես»:

Աստծո մոտ այս սկզբունքը ճիշտ հակառակն է. «Դուք կփնտրեք Ինձ ու կգտնեք, երբ Ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք» (Երեմիա 29․13

Իսկապես, եթե դու փնտրես Աստծուն, Նա կհայտնի քեզ Իրեն: Որքան շատ ես մոտենում Նրան, Նա այնքան ավելի է մոտենում քեզ (տե՛ս Հակոբոս 4․8 խոսքը)։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Աստվածաշունչն ասում է, որ Աստված ուզում է, որ դու գտնես Իրեն: Նա կդրսևորի Իր անզուգական սերը և կբացահայտի այն սքանչելի ծրագիրը, որը Նա ունի քո կյանքի համար: Դու կհասկանաս, որ Նրա մեջ կա այն ամենը, ինչը փնտրում ես: Նա ունի քո բոլոր հարցերի պատասխանները, քանի որ հենց Նա Ինքն է պատասխանը:

Փորձի՛ր վեր կանգնել քո մարդկային անկատար տրամաբանությունից այն կողմ և քեզ նվիրի՛ր Աստծո մասին խորը, մտերիմ և անզուգական գիտելիքը փնտրելուն: Գործի դի՛ր քո հավատքը: Փնտրի՛ր Նրան ավելի, քան որևէ բան այս աշխարհում… և վստահեցնում եմ քեզ, որ երբե՛ք չես հիասթափվի:

Ես հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես գիտակցում եմ, թե որքա՜ն կարևոր է Քո երեսը փնտրելը: Դա իմ փափագն է և իմ որոշումը։ Ես ուզում եմ միշտ շարունակել Քեզ փնտրելը: Ես ուզում եմ, որ դա դառնա իմ ամենօրյա սովորությունը, որպեսզի ես ամեն օր ավելի ու ավելի մոտենամ Քեզ: Խնդրում եմ՝ բացահայտիր ինձ համար Քո սիրո խորքերը և Քո կատարյալ ծրագրերը, որոնք ունես իմ կյանքի համար: Խնդրում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: