October-7 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Ինչո՞ւ ես տրտմած

Ինչո՞ւ ես տրտմած

Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք մի նոր շարք ենք սկսում, որը հիմնված է Սաղմոս 42․5-6 հատվածի վրա:

Մենք կտեսնենք, թե ինչպես կարելի է դիմակայել հուսահատությանը, և թե ինչպիսի մոտեցում է մեզ սովորեցնում Աստվածաշունչը, որպեսզի մենք կարողանանք խուսափել հուսահատության ծուղակներից։

«Ինչո՞ւ ես տրտմած, ո՛վ իմ անձ և խռովված ես ինձանում։ 

Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Ո՛վ իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում, դրա համար էլ հիշում եմ Քեզ Հորդանանի երկրից և Հերմոնից և Փոքր սարից» (Սաղմոս 42․5-6):

Այս հատվածը կարևոր հարց է բարձրացնում, որը վերաբերում է յուրաքանչյուր մարդու՝ «ինչո՞ւ ես տրտմած»։ Մի պահ դադար վերցրու քո առօրյա ընթացքից, և այս ուղերձը ընթերցելու ժամանակահատվածում ե՛կ փորձենք միասին խորհել այս հարցի շուրջ և գտնել դրա պատասխանը։ 

Կարևոր հմտություն է մեր մտքերը լսել սովորելը։ Իսկ դու կարողանո՞ւմ ես լսել, թե ինչ ես մտածում։ Ես դա անում եմ պարբերաբար: Փորձիր մի պահ հարցնել ինքդ քեզ, թե ինչո՞ւ ես մտածում այն, ինչը մտածում ես։ Արդյոք դրանք ճի՞շտ մտքեր են, թե՞ ոչ։ Արդյոք Աստծուն հաճելի՞ է, որ դու նման մտածելակերպ ունենաս։ Արդյոք հենց քո կյանքի համար այդ մտքերը օգտակա՞ր են՝ դրանք քեզ քաջալերում ու լցնում են կյանքո՞վ, թե հուսահատեցնում են և ուժասպառ անում։

Աստվածաշնչում կարդում ենք․ «Ուրեմն Նրա՛ մասին մտածեք, Ով մեղավորների կողմից Իր դեմ այսպիսի հակառակություն կրեց, որպեսզի դուք չհոգնեք և չհուսահատվեք» (Եբրայեցիս 12․3):

Դու կարո՛ղ ես թույլ չտալ, որ հուսահատությունը հաստատվի քո ներսում: Տեր Հիսուսը Իր վրա կրեց ամենը՝ ներառյալ իմ և քո հուսահատությունը, որպեսզի մենք կարողանանք հաղթական կանգնել այն մեծ գայթակղության առջև, որը կոչվում է հուսահատություն և ուժասպառություն։ 

Երբ կյանքն իրոք հուսահատեցնում է կամ թվում է, թե պարտության է մատնում քեզ, լսի՛ր Աստծո կողմից քեզ ուղղված Նրա Խոսքը․ «Քաջացի՛ր, զավա՛կս, Ես այդ ամենը կրել եմ, որպեսզի դու ազատ լինես դրանցից»:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, անգամ եթե մինչ այս ոչ ոք դա քեզ չէր ասել, ապա այսօր ես եմ քեզ հայտնում այս կարևորագույն ճշմարտությունը՝ քաջացի՛ր, Աստված քեզ հետ է։ Նրա զորությամբ առա՛ջ գնա, համառորեն ու անկոտրում կերպով դիմակայի՛ր կյանքի բոլոր դժվարություններին, պահի՛ր հավատքդ և Աստծո օգնությամբ հաղթական ավարտին հասցրու այն մրցավազքը, որի մեջ քեզ կանչել է Աստված։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: