Սիրելի բարեկամ, մեր հայկական մշակությի մեջ մեծ տեղ ունի սեղանի շուրջ նստելը և միասին հաց կիսելը։ Ամենակարևոր քննարկումները մտերիմների հետ հենց հացի շուրձ են տեղի ունենում։ Ամենամտերիմ ընկերությունները հաճախ ձևավորվում են միասին հաց ուտելուց հետո։ Մեր մտածելակերպի մարդկանց համար կարևոր նշանակություն ունի ընտանիքի անդամների կամ ընկերների հետ սեղանի շուրջ հավաքվելը։ Մի խոսքով, կերակուրը կարևոր դեր ունի մեր մշկույթում ոչ միայն որպես սնունդ, այլև հաղորդակցության կարևորագույն բաղադրիչ։ Անշուշտ, խոսքը համեղ կերակուրի մասին է 🙂
Իսկ համեղ կերակուր պատրաստելու կարևորագույն բաղադրիչներից մեկը ճիշտ համեմունքների օգտագործումն է։ Սխալ համեմունքը կարող է ամբողջովին փչացնել հրաշալի խորովված միսը կամ եփված ձուկը։ Իսկ ճիշտ համեմելը ապահովում է ախորժալի կերակրի համն ու հոտը։
Հավատում եմ, որ մեր սրտերի «համն ու հոտն» էլ ճիշտ այդ նույն կերպ են ձևավորվում։ Մենք կարող ենք «համեմել» մեր սրտերը լավ կամ վատ «համեմունքներով»։ Հենց այդ «համեմունքներն» են մեր կյանքին փոխանցում այս կամ այն համը։
Տարբեր բաներ կարող են ձևավորել մարդու սրտի համն ու ու հոտը։ Օրինակ, Աստծո Խոսքի հանդեպ վստահությունը, Տեր Հիսուսի ուրախությունը կամ խաղաղությունը և այլ նմապատիպ բաներ։ Սրանք դրական ազդեցություններ պարունակող «համեմունքներն» են։ Բայց երբեմն մենք մեր սրտին թույլ ենք տալիս ընկնել վախերի, հոգսերի կամ մտավախությունների ազդեցության տակ։ Սրանք բացասական ազդեցություն պարունակող «համեմունքներն» են, որոնք դառնացնում են մեր կյանքը կամ մեր կյանքի համը դարձնում այրող կծուի նման։
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, եթե ասվածը ճշմարիտ է նաև քո պարագայում, ապա մեծ ցանկություն ունեմ օգնելու քեզ, որպեսզի վերջ դնես սրտիդ մեջ բուն դրած տագնապի ու անհանգստության մտքերին և սրտով ընդունես ու աղոթես աստվածաշնչյան այս խոսքերի շուրջ.
- «Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը նրան է հուսացել, և Նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ Նրան իմ օրհներգությամբ» (Սաղմոս 28․7):
- «Դրա համար էլ չենք վախենա, թեկուզև երկիրը ցնցվի, և լեռները գցվեն ծովի մեջտեղը։ Թող գոռան և եռան նրա ջրերը, նրանց ալեկոծությունից թող դողդողան լեռները։ (Սելա)» (Սաղմոս 46.2-3):
- «Մի՛ սարսափեք և մի՛ երկնչեք. չէ՞ որ ես ձեզ վաղուց եմ հայտարարել և ասել այն. դուք եք Իմ վկաները. մի՞թե ինձնից բացի ուրիշ Աստված կա. չկա վեմ. Ես չգիտեմ» (Եսայիա 44․8):
- «Այն ժանտախտից, որ շրջում է խավարում, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրին։ Հազար հոգի կընկնեն քո կողքին, և տասը հազարը՝ քո աջ կողմում, բայց քեզ ոչ մի հարված չի մոտենա» (Սաղմոս 91.5-7):
Տեր Հիսուսը վճարել է քո ազատության գինը․․․ Եվ այդ թանկ վճարի մեջ անկասկած ներառված է նաև վախից ու տագնապներից քո ազատագրման գինը։ Ամեն օր ընթերցի՛ր Աստծո Խոսքը, որպեսզի քո սրտի վախերը իրենց տեղը զիջեն հավատքին՝ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերի և խոստումների հանդեպ հաղթանակող հավատքին։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը