January-16

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչ կլինի, եթե հանենք բոլոր դիմակները․․․

Ի՞նչ կլինի, եթե հանենք բոլոր դիմակները․․․

Սիրելի՛ բարեկամ, Տեր Աստծուն մոտենալուն զուգահեռ, մենք ավելի ու ավելի ենք հասկանում, թե որքան կարևոր է իրական և անկեղծ լինելը: Սաղմոսերգուն հրաշալի կերպով ներկայացնում է ասված միտքը. «Փորձի՛ր ինձ, ո՜վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ և ճանաչի՛ր իմ մտածումները» (Սաղմոս 139․23):

Աստված է քեզ կյանք պարգևել։ Նա ամեն բան գիտի քո մասին։ Նա տեսնում է այն, ինչը ուրիշ ոչ ոք չի կարող տեսնել, և գիտի այն, ինչը բացի քեզնից ոչ ոք չգիտի։ 

Երբ աղոթում ես և խոսում Տեր Աստծու հետ, եղի՛ր անկեղծ և մի՛ թաքցրու քո տխրությունը կամ հոգնածությունը, մի՛ լռիր քո անախորժությունների ու դժվարությունների մասին և մի՛ փորձիր ձևացնել, թե ամեն բան նորմալ է ու դու խնդիրներ չունես։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո երկնային Հայրը գիտի քո մասին ամեն ինչ և ակնկալում է դու մինչև վերջ անկեղծ ու իրական կլինես Իր հետ քո հաղորդակցության մեջ։ Նա ուզում է, որ քո աղոթքը լինի զրույց Իր հետ և որ դու պատմես Նրան ամենը, որ քեզ անհանգստացնում է և ցավ է պատճառում, ինչպես կկիսվեիր քո կյանքի ամենավստահելի անձի հետ: 

Քո աղոթքների մեջ բացի՛ր քո սիրտը Նրա առջև ամբողջությամբ։ Դեն գցի՛ր կրոնավորության բոլոր դիմակները։ Թո՛ղ անգիր արած բառերն ու գրի առնված աղոթքները։ Աստված ուզում է, որ Իր ներկայության մեջ մտնես այնպիսին, ինչպիսին կաս՝ քո խնդիրներով ու դժվարություններով հանդերձ։ Եղի՛ր անկեղծ և խոսի՛ր Տեր Աստծու հետ այնպես, ինչպես կխոսեիր, եթե Տերը քո առջև կանգնած լիներ։ Հիշի՛ր, որ լավագույն աղոթքը անկեղծ սրտից բխած անմիջական աղոթքն է։ 

Եվ եթե համաձայն ես ասվածի հետ, ապա առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Ներիր ինձ, Տե՛ր, որ ինձ մոտ երբեմն չի ստացվում մինչև վերջ անկեղծանալ Քո ներկայության մեջ։ Այո՛, ես նույնպես սաղմոսերգուի պես խնդրում եմ Քեզ, որ քննես ինձ, փորձես ինձ և հայտնես այն ամենը, որ կանգնած է Քո սիրո ճանապարհին: Շնորհակալ եմ, որ օրհնում և սիրում ես ինձ: Ես Քեզնից հավատք, համարձակություն և իմաստություն եմ խնդրում, որ կարողանամ անկեղծ ու իրական լինել Քո ներկայության մեջ։ Շնորհակալ եմ Քո ներկայության համար, որը խաղաղեցնում և վերականգնում է ինձ: Ես շնորհակալ եմ քեզ, որ սիրում ես ինձ այնպիսին, ինչպիսին կամ, սակայն ուզում ես ինձ դարձնել այնպիսին, ինչպիսին Դու ես ուզում, որ լինեմ: Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Աստծու հետ եղի՛ր անկեղծ և ընդունի՛ր այն զորավոր նորոգությունն ու բժշկությունը, որ կա Տիրոջ քաղցր ներկայության մեջ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: