September 1

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչ կլիներ, եթե Տեր Հիսուսի մտածելակերպն ունենայիր։

Ի՞նչ կլիներ, եթե Տեր Հիսուսի մտածելակերպն ունենայիր։

Սիրելի բարեկամ, այսօր մենք ավարտում ենք «Ազատվել տագնապի զգացողությունից» գրառումների շարքը, որը հիմնված էր իմ սիրելի աստվածաշնչյան խոսքերից մեկի՝ Փիլիպեցիս 4․6-7 հատվածի ուսումնասիրության վրա։

Աստվածաշնչում կարդում ենք․ «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպեցիս 4․6-7

Հուսով եմ, որ այս ընթացքում Աստծո Խոսքի բժշկարար չափաբաժինները հավատքով ընդունելու շնորհիվ տագնապներն ու անհանգստություններն արդեն կորցրել են իրենց ուժը, և հիմա շատ կարևոր է, որպեսզի քո սիրտը պահպանվի խաղաղության այդ վիճակի մեջ։  

Աստվածաշունչը պատվիրում է. «Ամենից ավելի քո սի՛րտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը» (Առակաց 4.23)

Քո կենսակերպը ու քո ապրելաձևը բխում է քո սրտից: Եթե անհանգստացած ես ու տագնապների մեջ, կապրես անապահովության զգացումով և վաղվա հանդեպ միշտ անորոշության ծնած վախերի մեջ: Բայց եթե քո  սիրտը վստահում է Աստծուն, ապա դա կդրսևորվի քո կյանքի բոլոր բնագավառներում:

Այսպիսով, ինչպե՞ս պետք է զգուշությամբ պահես սիրդ, որպեսզի այնտեղ մուտք չգործեն տագնապներն ու անհանգստությունները։ Միայն մեկ ճանապարհ գոյություն ունի դա անելու համար՝ մտքերդ սևեռված պահիր Տեր Հիսուսի վրա։ 

Մենք մեր մտքերը Աստծո վրա ենք կենտրոնացնում և ընդունում ենք Նրա հետ քայլելու այս առողջ սովորությունները՝

  • Նրա խոսքի ամենօրյա ընթերցանությամբ
  • Աղոթքի ամենօրյա հաղորդակցությունների շնորհիվ,
  • Երկապագության արդյունքում,
  • Եվ Աստծո հետ անցկացրած ժամանակին զուգահեռ։ 

Արդյունքում, ավելի քիչ տեղ է մնում հոգուդ վնաս բերող սովորություններին, և դու սկսում ես աճել Աստծուն ճանաչելու մեջ։ Այս ամենը քո կյանքում վստահություն է բերում, որ Տերը պաշտպանում է քեզ, իսկ դու սովորում ես նայել աշխարհին և քո կյանքի իրավիճակներին Նրա աչքերով:

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, մեր օրինակը Տեր Հիսուսն է։ Դու Նրան երբեևէ անհանգստացած տեսե՞լ ես։

Հիշի՛ր՝ մտածելակերպն է մարդուն դարձնում զորավոր․.. Իսկ Տեր Հիսուսի նման մտածելակերպ ունենալը մարդու հոգին է դարձնում զորավոր և օգնում է մեզ տագնապներին հաղթելու, անգանգստություններից ազատվելու և մեր հոգսերը Նրան հանձնելու գործում։ 🙂

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: