Սիրելի՛ բարեկամ, այս շաբաթ մենք խոսելու ենք մի թեմայի շուրջ, որը թե՛ հոգեհարազատ է և թե՛ շատ արժեքավոր Տեր Աստծու համար։ Մենք խոսելու ենք մեր կյանքում առկա հարաբերությունների մասին։
Իսկ այսօր ուզում եմ կիսվել քեզ հետ հաջողության մասին իմ մտորումներով, որոնք կապ ունեն նաև իմ կյանքում առկա փոխհարաբերությունների կարևորության թեմայի հետ։
Երբևէ մտածե՞լ եք, թե ո՛րն է հաջողված հոգևոր ծառայությունը։ Ինչպե՞ս ենք մենք չափում ծառայության հաջողվածությունը։ Ինչպիսի՞ չափանիշներ ենք օգտագործում։ Անշուշտ, մենք փորձում ենք ամեն բան չափել թվերով։ Որքան շատ մարդ է փրկվում կամ գալիս եկեղեցի, այնքան հաջողված ենք համարում տվյալ ծառայությունը կամ եկեղեցին։ Սակայն արդյո՞ք Աստված այդ նույն կերպ է չափում հաջողությունը կամ հաջողված ծառայությունը․․․
Չափազանց կարևոր է, որպեսզի յուրաքանչյուրս ամբողջ սրտով հասկանա, որ Տեր Աստծու մոտ հաջողության չափանիշը թվերը չեն, այլ փոխհարաբերությունները։ Եթե այն ամենը, ինչ անում ենք «մեծ» ազդեցություն ունենալու համար, խաթարում կամ վնասում է մարդկանց հետ մեր փոխհարաբերություններին, ապա այն, ինչ անում ենք, չի կարող հաջողված համարվել, անգամ եթե թվային առումով ձեռքբերում դիտվի։
Աստված սիրում է քեզ և փափագում, որպեսզի դու լավ, ամուր փոխհարաբերություններ ունենաս եկեղեցում և խաղաղության մեջ լինես մյուսների հետ։ «Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք» (Հռոմեացիս 12․18)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, արդյոք ամեն բան լա՞վ է քեզ մոտ այս առումով, թե՞ խնդիրներ ունես այս բնագավառում։ Հաջողված հոգևոր կյանքը թվերի մեջ չէ, այլ խաղաղության և քաղցրության հարաբերությունների մեջ է։ Աստվածաշունչը ճիշտ հոգևոր կյանքով ապրող մարդուն կոչում է «խաղաղության մարդ»։ Տեր Հիսուսը երանելի՜ էր կոչում խաղաղարարներին։ Այս ամենը մեզ սովորեցնում է, որ հաջողված հոգևոր կյանքը թվերի մեջ չէ, այլ մարդկանց հետ ունեցած մեր հարաբերությունների։
Շատ հույս ունեմ, որ կխորհես քո շրջապատի մարդկանց հետ քո հարաբերությունների կարևորության մասին։ Հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես խոնարհվում եմ Քո առջև և հավատում, որ Դու արձագանքում ես նրանց, ովքեր ջանասիրաբար Քեզ են փնտրում։ Դու աղոթք լսող և աղոթքին պատասխանող Աստված ես։ Տե՛ր, օգնի՛ր ինձ, որպեսզի ամրացնեմ իմ հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնք իմ կողքին են՝ իմ ընտանիքը, ընկերները, աշխատակիցները, ծառայակիցներն ու բոլոր այն մարդիկ, որոնց հանդիպում եմ օրվա ընթացքում…։ Ես աղոթում եմ, որպեսզի իմ բոլոր հարաբերությունները հագեցած լինեն Քո սիրով և Քո շնորհքով։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը