Սիրելի բարեկա՛մ, ի՞նչ կարող ես անել, երբ հայտնվում ես մի այնպիսի իրավիճակում, երբ խնդիրներն այնքան զորեղ են, որ դրանց հաղթահարելը վեր է քո ուժերից։ Գուցե, դու էլ ինձ նման որոշես հայացքդ ուղղել դեպի Տերը․․․
Երբ խնդրի լուծումը վեր է մեր ուժերից, ապա մենք կարիք ենք զգում, որպեսզի Աստված Իր զորությամբ ճանապարհ պատրաստի մեզ համար։ Եվ երբ մենք խնդրում ենք Աստծուն և ապավինում Նրա օգնությանը, Նա ազատագրում է մեզ մեր կապվածությունից, օգնում հաղթահարել վատ բնավորությունը կամ ազատվել ինչ-որ մեկի վատ ազդեցությունից․․․
Տե՛ս, թե ինչ է գրված Աստվածաշնչում այս մասին․ «Այս աղքատն աղաղակեց, և Տերը լսեց ու փրկեց նրան իր բոլոր նեղություններից»։ (Սաղմոս 34․6)
Բայց երբ մենք արդեն ազատված ենք, կրկին կարիք ունենք Աստծո օգնությանն ու իմաստությանը, որպեսզի կարողանանք շարունակել այդ ազատության մեջ քայլելը և չվերադառնանք մեղքի ու կապվածությունների ստրկության մեր նախկին վիճակին։
Հենց այս պատճառով է Աստված մեզ հուշում, որ մեր բոլոր խնդիրների լուծումը և ելքը մեր կյանքի բոլոր փակուղիներից հենց Ինքը Տեր Հիսուս Քրիստոսին է, Ով թե՛ Աստծո զորությունն է, որ ազատագրում է մեզ, և թե՛ Աստծո իմաստությունը, որի կարիքն ամեն օր ունենք (տե՛ս Ա Կորնթացիս 1․24)։
«․․․Քրիստոսը Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է»։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, աղոթում եմ, որպեսզի դու Տեր Հիսուսի մեջ գտնե՛ս թե՛ քո բոլոր խնդիրները հաղթահարելու զորությունը և թե՛ Նրանից ընդունես այն իմաստությունը, որի կարիքն ունենք բոլորս, որպեսզի ապրենք մի կյանքով, որը հաճելի է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը