August-7

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչ անել, երբ Աստված չի պատասխանում

Ի՞նչ անել, երբ Աստված չի պատասխանում

Սիրելի՛ բարեկամ, այսօր առաջարկում եմ միասին ուսումնասիրել, թե ինչպես էր Պողոս առաքյալը երեք անգամ աղոթում իրեն տանջող ցավի համար (Բ Կորնթացիս 12․7-10

Հիշո՞ւմ ես, թե ի՛նչ էր նա գրում կորնթացիներին ուղղված իր նամակում․ «Դրա համար երեք անգամ Տիրոջն աղաչեցի, որ նրան ինձանից հեռացնի» (Բ Կորնթացիս 12․8

Իմ պատկերացմամբ՝ առաջին անգամ աղոթելիս նա երևի որոշել էր անմիջապես ազատվել այն խնդրից, որը խանգարում էր նրան․ «Տե՛ր Աստված, ես Քո կարիքն ունեմ․․․ այս իրավիճակը տակնուվրա է անում սիրտս։ Խնդրում եմ․․․ վերցրո՛ւ այս ցավը։ Ամե՛ն»։ 

Սակայն խայթը մնաց։ Իսկ Պողոսը, հոգով տոկուն մնալով, չէր հուսահատվում։ Նա շարունակում էր աղոթել կրկնակի ջերմեռանդությամբ․ «Տե՛ր, ես կրկին խնդրում եմ Քեզ հեռացնել այս խայթն ինձնից։ Ես շատ եմ մտածել սրա մասին, այն իսկապես խանգարում է ինձ իմ ծառայության մեջ։ Եթե այն հեռացնես ինձնից, կկարողանամ Քեզ ավելի լավ ծառայել՝ ավելի շատ կարիքավորների այցելել, ավելի շատ մարդկանց սովորեցնել, ավելի շատ նամակներ գրել՝ Քո Եկեղեցուն ուսուցանելու և քաջալերելու համար։ Ես ուզում եմ, որ այս տառապանքը այլևս չլինի։ Ամե՛ն»։

Իսկ խայթը․․․ դեռ մնում էր։

Այս անգամ Պողոսը հաստատ ժամանակ հատկացրեց, ծոմ պահեց ու աղոթեց՝ ամբողջ սրտով ցանկանալով ազատվել իր ցավից․ «Տե՛ր Հիսուս, Դու ասացիր, որ վերցրել ես մեր բոլոր ցավերը՝ խաչի վրա մահանալով, իսկ ես այնքա՜ն եմ հոգնել այս խայթի ցավի դեմ պայքարելուց։ Կրկին խնդրում եմ Քեզ, վերջին անգամ․․․ աղաչում եմ, որ վերցնես այս ցավն ինձնից․․․ խնդրո՜ւմ եմ։ Եթե ոչ, ապա խնդրում եմ, որ խոսես ինձ հետ։ Ամե՛ն»։   

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված չբժշկեց Պողոս առաքյալին այդ խայթից։ Նա այլ ծրագիր ուներ, որի մասին կխոսենք վաղվա ուղերձի մեջ։ Իսկ այսօր քեզ կոչ եմ անում՝ միանալ Պողոս առաքյալին մեկ այլ՝ հանձնվելու աղոթքով։ 

«Այո՛, Տե՛ր․․․ երբ ես տկար եմ, երբ ինձ հետինների հետինն եմ զգում, երբ ինձ թվում է, թե այլևս չեմ կարող, երբ կարծում եմ, թե պարտվել եմ, երբ ուժերս սպառվում են, և այլևս չեմ դիմանում կոտրվածության հիասթափությանը, երբ այլևս անզոր եմ․․․ հենց այդ պահին է, ՏԵ՛Ր ՀԻՍՈՒՍ, որ Քեզնով ուժեղ եմ դառնում։ Ես հանձնում եմ իմ խայթն ու իմ հիասթափությունները Քե՛զ, ի՛մ Տեր և ի՛մ Աստված։ Ես Վստահում եմ Քեզ՝ լինի դա բժշկության առումով, թե ցավին դիմանալու զորության առումով։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։  

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: