August-2

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչն ես ավելի կարևորում՝ գործե՞րը, թե՞ հարաբերությունը

Ի՞նչն ես ավելի կարևորում՝ գործե՞րը, թե՞ հարաբերությունը

Սիրելի՛ բարեկամ, իմ որոշ գրառումներից, հավանաբար, կարող է տպավորություն ստեղծվել, թե ես ավելի կարևորում եմ «ծրագրերն ու դրանց կատարումը», քան «անձնական հարաբերությունները», բայց Աստված իրապես փոխում է ինձ այս առումով ևս, ինչպես հավատքի իմ տարիների ընթացքում փոխել է ինձ շատ ու շատ այլ հարցերում․․․ 

Իսկ դու ինչպիսի՞ մոտեցում ունես այս հարցին։ Արդյոք Տեր Աստծու հետ քո հարաբերությունների մասին հետևյա՞լ կերպ ես մտածում՝

  • «Ես Նրան բավական ժամանակ չեմ հատկացրել այսօր»։
  • «Կարող էի այսօր ավելի շատ կարդալ Աստվածաշունչ»։
  • «Այսօր նույնիսկ 10 րոպե չեմ աղոթել»։

Տեր Աստծու հետ մեր ընթացքի էությունը ինչ-որ բաներ կատարելը չէ, այլ Նրա հետ հարաբերությունը։ Հենց ա՛յդ հարաբերությունից են բխում մեր գործերն ու մեր վերաբերմունքը Տեր Աստծու նկատմամբ, Նրա պատվիրանների ու հանձնարարությունների հանդեպ։ Հենց ա՛յդ հարաբերությունն է, որ մարդու մոտ ծնում է աստվածավախություն և Աստծուն հաճեցնելու բորբոքված փափագ։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, նախքան քեզնից ինչ-որ բան ակնկալելը՝ Աստված նախ քեզ հետ առողջ ու մտերիմ հարաբերություն է փափագում ունենալ։     

Տեր Աստծու ակնկալիքն այն չէ, որ դու ավելի շատ աղոթես, ավելի շատ բարի գործեր անես, ավելի շատ այս կամ այն բաները կատարես։ Իհարկե, այս ամենը քեզ կօգնի ավելի մոտենալ Նրան և ավելի լավ ճանաչել Նրան։ Բայց ավելի, քան այս բոլոր «գործերը», Աստված փափագում է քեզ՝ ամբողջությամբ։ Նա փափագում է, որ ճանաչես Իրեն Իր Խոսքի միջոցով և որ համապատասխան վերաբերմունք զարգացնես քո մեջ Իր հանդեպ։

Քլայվ Լյուիսն ասել է․ «Աստված մեզանից ինչ-որ բան չի ուզում։ Նա պարզապես ուզում է, որ մենք Իրենը լինենք»։

Աստված պարզապես ուզում է, որ Դու լինես Իրենը։ Ամեն ինչից առավել Նա փափագում է շահել քո սիրտը։ Նա ուզում է քեզ հետ խորը հարաբերություն ունենալ, այլ ոչ թե՝ մակերեսային։

Աստվածաշունչը մեզ հորդորում է ամբողջությամբ հանձնվել Աստծուն․ «Եվ ձեր անդամները, որպես անիրավության զենք, մի՛ հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրե՛ք Աստծուն՝ որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության զենք՝ Աստծուն» (Հռոմեացիս 6․13

Ահա՛ թե ինչն է անգին Աստծո համար՝ ոչ թե ի՛նչ ես դու անում, այլ թե ինչպիսի՛ անձնավորություն ես դու դարձել Նրա օգնությամբ։ Տերը նախ ուզում է սերտ հարաբերություն հաստատել քեզ հետ։ Սա՛ է Նրա համար քո կյանքին վերաբերող կարևորագույն առաջնահերթությունը։ Ես աղոթում եմ, որ Տեր Աստծու հետ առողջ ու մտերիմ հարաբերություն զարգացնելը լինի նաև իմ և քո կյանքի կարևորագույն առաջնահերթությունն ամեն օր, մինչև մեր կյանքի վերջին օրն այս երկրի վրա։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: